Նորություններ

Մարգարեն Քրիստոսի հատուկ վկան է

651737617f2211ee9cbbeeeeac1e40f601f71fa0.jpegDownload Photo

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յուրաքանչյուր առաքյալ Հիսուս Քրիստոսի անվան հատուկ վկան է (տես Վարդապետություն և Ուխտեր 107․23)։ Նախագահ Նելսոնն այցելել է 133 երկիր՝ 1984 թ․-ին Տասներկու Առաքյալների Քվորում կանչվելուց ի վեր։ Իր ողջ ծառայության և ուսուցման ընթացքում, թե՛ անձամբ, թե՛ առցանց, նա կիսվել է Հիսուս Քրիստոսի մասին հզոր վկայությամբ։

Մարգարեի 101-ամյակի առթիվ (սեպտեմբերի 9, 2025թ.), բոլորին հրավիրում ենք օգտագործել #PresidentNelson101 հեշթեգը սոցիալական ցանցերում՝ կիսվելու նախագահ Նելսոնից քաղած դասերով,  նաև, թե ինչպես են նրա ուսմունքները ազդել իրենց կյանքի վրա և ավելի մոտեցրել Հիսուս Քրիստոսին։

Ստորև ներկայացված են նախագահ Նելսոնի բազմաթիվ ուսմունքներից հինգը՝ աշխարհի Փրկչի և այն ամենի մասին, ինչը հնարավոր է դարձել Նրա Քավության շնորհիվ։

Հիսուս Քրիստոսը բժշկման աղբյուրն է

«Քանի որ Փրկիչն Իրեն առաջարկեց որպես անսահման Քավություն, ես և դուք ունենք ներվելու հնարավորություն և արտոնություն, երբ ապաշխարում ենք։ Մենք կարող ենք նաև դիմել Նրան՝ սրտի բժշկության, մեր թուլությունների մեջ ուժ ստանալու և այն բաները կատարելու համար, որոնք պարզապես անկարող ենք անել ինքնուրույն»։ 2018 թվական, Երուսաղեմ

Հիսուս Քրիստոսը փրկության աղբյուրն է

«Սուրբ առաքյալի կոչումը Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային էության վկայություն է աշխարհին։ Ես գիտեմ, որ փրկությունը կենտրոնացած է Նրանում։ Հրեշտակն ասաց Բենիամին թագավորին [Մորմոնի Գրքում]. «Փրկությունը եղել է և կա ու պիտի լինի Քրիստոսի՝ Ամենակարող Տիրոջ քավիչ արյամբ և միջոցով»»։ 1984 թ․ ապրիլի գերագույն համաժողով

Հիսուս Քրիստոսը մեր լավատեսության պատճառն է

«Լավագույնը դեռ առջևում է, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, քանի որ Փրկիչը կրկին գալիս է։ Լավագույնը դեռ առջևում է, քանի որ Տերն արագացնում է Իր աշխատանքը: Լավագույնը դեռ առջևում է, քանի որ մեր սիրտն ու կյանքը մենք ամբողջովին դարձնում ենք դեպի Հիսուս Քրիստոսը»:  2024 թ․ հոկտեմբերի գերագույն համաժողով

Հիսուս Քրիստոսը մեր Ուսուցիչն է

«Մենք պատվում ենք [Հիսուսին]՝ որպես Երկիր մոլորակի վրա երբևէ ապրած ամենակարևոր անհատի։ Նա Հիսուս Քրիստոսն է՝ մեր Ուսուցիչը և ավելին։ … Ուր էլ որ քայլեմ, իմ աստվածային կոչումն ու սրբազան արտոնությունն է ջերմեռանդորեն վկայություն բերել Հիսուս Քրիստոսի մասին։ Նա ապրում է։ Ես սիրում եմ Նրան։ Ես ակտիվորեն հետևում եմ Նրան և կամավոր կերպով զոհաբերում եմ իմ կյանքը Նրա ծառայության մեջ։ Որպես Նրա հատուկ վկա՝ ես հանդիսավոր կերպով ուսուցանում եմ Նրա մասին։ Ես վկայում եմ Նրա մասին»։ ԲՅՀ  հոգևոր հավաք, 1992թ․ փետրվար

Հիսուս Քրիստոսը մեր հույսն է հետմահու կյանքի համար

«Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մեր մարմինները, որոնք մահկանացու կյանքում ապականելի էին, կդառնան անապական։ Մեր ֆիզիկական կառուցվածքը, որն այժմ ենթակա է հիվանդության, մահվան և քայքայման, ձեռք կբերի անմահ փառք։ Ներկայումս կյանքի արյունով կերակրվող և մշտապես ծերացող մեր մարմինները կպահպանվեն հոգով և կդառնան անփոփոխ և մահվան սահմաններից դուրս»։ 1995 թ․ հոկտեմբերի գերագույն համաժողով

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.