Նորություններ

Հրապարակվել է Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի նկարը

Տաճարի գտնվելու վայրը հայտարարվել էր 2023 թվականի հունվարին

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հրապարակել է արտաքին տեսքի նկարը, որը ցույց է տալիս Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի ծրագրված նախագիծը:

<p>Նկարչի կողմից նկարված Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի նկարը։</p><p>Քարտեզ, որը ցույց է տալիս Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի գտնվելու վայրը։</p>
Նկարչի կողմից նկարված Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի նկարը։2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնը այս տաճարի կառուցման մասին առաջին անգամ հայտարարեց 2022 թվականի ապրիլին: Բարսելոնայի (Իսպանիա) տաճարը կլինի երկրորդը երկրում, և դրա գտնվելու վայրը հրապարակվել է 2023 թվականի հունվարին:

<p>Նկարչի կողմից նկարված Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի նկարը։</p><p>Քարտեզ, որը ցույց է տալիս Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի գտնվելու վայրը։</p>
Քարտեզ, որը ցույց է տալիս Բարսելոնայի (Իսպանիա) տաճարի գտնվելու վայրը։2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Իսպանիայի առաջին՝ Մադրիդի տաճարը, նվիրագործվել է 1999 թվականին: Իսպանիայում ապրում են ավելի քան 63000 Վերջին Օրերի Սրբեր, և կան ավելի քան 135 հավաքատներ:

Տաճարները տարբերվում են Եկեղեցու հավաքատներից (հաղորդության սենյակ): Տեղական հավաքատներում բոլորը կարող են մասնակցել կիրակնօրյա երկրպագության ծառայություններին և այլ միջոցառումներին, որոնք տեղի են ունենում աշխատանքային օրերին: Տաճարների հիմնական նպատակն է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավատարիմ անդամները մասնակցեն սուրբ արարողություններին, որոնք հավերժ միավորում են ընտանիքները:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.