Նորություններ

Հայտնի է Օսլոյի (Նորվեգիա) տաճարի գտնվելու վայրը

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հավատարիմ անդամները տաճարները համարում են Տիրոջ տունը և ամենասուրբ երկրպագության վայրերը երկրի վրա:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը հրապարակել է Օսլոյի (Նորվեգիա) տաճարի գտնվելու վայրը, որը հայտարարվել է 2021 թվականի ապրիլին: Տաճարը կկառուցվի 3,2 հեկտար տարածքում, որը գտնվում է Նորվեգիայի Հվալստադ քաղաքի Սմեդսվինգեն և Ռավնսբորգվեյեն ճանապարհներին: Ըստ ծրագրի նախատեսված է մոտ 1000 քառակուսի մետր մակերեսով մեկ հարկանի տաճար՝ այցելուների հյուրանոցներով և ժամանման հարմարություններով:

Օսլոյի (Նորվեգիա) տաճարը կլինի առաջինը երկրում և չորրորդը՝ Սկանդինավիայում։ Նորվեգիայի Վերջին Օրերի Սրբերը ներկայումս պետք է այցելեն Կոպենհագենի, (Դանիա) կամ Ստոկհոլմի (Շվեդիա) տաճարները:

Վերջին Օրերի Սրբերի առաջին միսիոներները Նորվեգիա ժամանեցին 1850-ականներին: Հազարավոր նորվեգացիներ միացան Եկեղեցուն հաջորդ մի քանի տարիների ընթացքում, որոնց մոտ կեսը ներգաղթեց Միացյալ Նահանգներ: Այսօր Նորվեգիայում ապրում են մոտ 4500 Վերջին Օրերի Սրբեր:

Տաճարի մանրամասն նախագծային ծրագրերը դեռ մշակման փուլում են: Ավելի ուշ կհրապարակվեն լրացուցիչ տեղեկություններ, ներառյալ արտաքին պատկերները: Հիմնարկեքի ժամկետները կհայտարարվեն ապագայում: Ծրագրի ղեկավարները շուտով քաղաքային պաշտոնյաների հետ կսկսեն աշխատել տաճարի նախնական ծրագրերի վրա և առաջիկա ամիսներին կսկսեն ներկայացնել հանրային փաստաթղթեր:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.