Նորություններ

Հայտարարվել է Բիրմինգհեմի (Անգլիա) տաճարի գտնվելու վայրը

2022 թվականին հայտարարված Տիրոջ տունը կօգնի տեղի Սրբերին մեծացնել իրենց «հոգևոր լիցքը»

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը հրապարակել է Բիրմինգհեմի (Անգլիա) տաճարի գտնվելու վայրը: Տաճարը կկառուցվի 2,7 ակր տարածքի վրա, որը գտնվում է՝ Անգլիա, Բիրմինգհեմ, Քոլդֆիլդ, Սաթոն, Փենս Լեյն 185-187:

<p>Բիրմինգհեմի (Անգլիա) տաճարի վայրը</p>
Բիրմինգհեմի (Անգլիա) տաճարի վայրը2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ծրագրերը նախատեսում են մոտ 10,800 քառակուսի ոտնաչափ մեկ հարկանի տաճար՝ այցելուների բնակարաններով և ժամանման հարմարություններով: Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը տաճարի մասին հայտարարեց 2022 թվականի ապրիլին՝ Եկեղեցու համաժողովի ժամանակ: «Դրական հոգևոր լիցքը մեծանում է, երբ մենք երկրպագում ենք տաճարում և ավելի լավ հասկանում այնտեղ ստացվող օրհնությունների հրաշալի ծավալն ու խորությունը», - ասաց մարգարեն: «Ես աղերսում եմ, որ դուք դիմակայեք աշխարհիկ ուղիներին՝ կենտրոնանալով տաճարի հավերժական օրհնությունների վրա։ Այստեղ ձեր ժամանակը օրհնություններ է բերում հավերժության համար», - ասաց նա, երբ հայտարարվեցին 17 նոր տաճարների կառուցման մասին՝ ներառյալ Բիրմինգհեմի (Անգլիա) տաճարը:

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի քարոզչությունը սկսվեց 1837 թվականին Բրիտանիայում, երբ միսիոներները, ներառյալ Տասներկու Առաքյալների Քվորումի երկու անդամները, սկսեցին ուսուցանել Պրեստոնում: Տասնիններորդ դարի ընթացքում ավելի քան 52000 նորադարձներ գաղթեցին Բրիտանիայից՝ միանալու Միացյալ Նահանգների Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հիմնական խմբին: 1870 թվականին Յուտայի բնակչության գրեթե կեսը բաղկացած էր բրիտանացի ներգաղթյալներից:

Միացյալ Թագավորության երեք տաճարները ներառում են՝ Լոնդոնի (Անգլիա) պատմական տաճարը (նվիրագործված 1958 թվականին), Պրեստոն (Անգլիա) տաճարը (նվիրագործված 1998 թվականին) և Բիրմինգհեմի (Անգլիա) տաճարը (հայտարարվել է 2022 թվականին)։ Բիրմինգհեմի (Անգլիա) տաճարը կլինի գործող երրորդ տաճարը Միացյալ Թագավորությունում, որտեղ կան ավելի քան 187000 անդամներ՝ 315 համայնքներում:

Տաճարի մանրամասն նախագծային ծրագրերը դեռ մշակման փուլում են: Ավելի ուշ կհրապարակվեն լրացուցիչ տեղեկություններ, ինչպիսիք են՝ արտաքին տեսքի նկարները և հիմնարկեքի ժամկետները: Ծրագրի ղեկավարները տեղական պաշտոնյաների հետ շարունակում են աշխատել տաճարի նախնական պլանների վրա՝ նախապատրաստվելով շինարարական աշխատանքներին:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները տաճարները համարում են «Տիրոջ տունը» և ամենասուրբ երկրպագության վայրերը երկրի վրա: Տաճարները տարբերվում են Եկեղեցու ժողովատներից կամ աղոթատներից: Բոլորը կարող են մասնակցել կիրակնօրյա երկրպագության ծառայություններին և աշխատանքային օրերին տեղի ունեցող այլ միջոցառումներին՝ տեղական ժողովատներում: Այնուամենայնիվ, տաճարների առաջնային նպատակն այն է, որ Եկեղեցու հավատարիմ անդամները մասնակցեն սուրբ արարողություններին, ինչպիսիք են ամուսնությունները, որոնք ընդմիշտ միավորում են ընտանիքները:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.