Նորություններ

Հայտարարվել են ղեկավարների փոփոխություններ՝ կապված Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանի կազմակերպությունների խորհրդատուների հետ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանի նախագահությունը հայտարարել է ղեկավարների փոփոխությունների մասին, որը վերաբերում է տարածաշրջանի կազմակերպությունների խորհրդատուներին։ Քույր Սիբել Լիբարդն ազատվել է տարածաշրջանի կազմակերպությունների խորհրդատուի իր պաշտոնից: Նա և նրա ամուսինը 2026 թվականի հուլիսի 1-ից կծառայեն որպես միսիայի ղեկավարներ Փարիզի Հյուսիսային միսիայում։

Քույր Քրիստել Դեքոդինը՝ Ֆրանսիայից, կանչվել է ծառայելու որպես տարածաշրջանի կազմակերպությունների խորհրդատու՝ սկսած 2026 թ․ մարտի 24-ից։

AOA2026_01.jpg
AOA2026_01.jpg
Քույր Քրիստել Դեքոդինը՝ Ֆրանսիայից, կանչվել է ծառայելու որպես տարածաշրջանի կազմակերպությունների խորհրդատու։© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

«Ես ինձ իսկապես օրհնված եմ զգում, որ կանչվել եմ ծառայելու Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանի կանանց։ Միմյանց ծառայելը սրբազան պարտականություն է և մեր Երկնային Հոր կողմից տրված արտոնություն։ Նա գիտի, թե ով ենք մենք և ինչ ներուժ ունենք։ Մենք Նրա սիրելի դուստրերն ենք, ուխտի կանայք՝ կանչված անելու մեծ բաներ այս աշխարհում, որտեղ էլ որ լինենք և անկախ մեր կյանքի հանգամանքներից»,- ասել է քույր Դեքոդինը։

Քրիստել Դեքոդինը ծնվել է Փարիզի մոտակայքում (Ֆրանսիա)։ Նա և իր ամուսինը ամուսնացած են 20 տարի և ապրում են Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքում` Լոզան Շվեյցարիա ցցում։ Նա աշխատում է որպես վկայագրված գրանցված բուժքույր-անեսթեզիստ։

Նախքան իր կոչումը ստանալը՝ քույր Դեքոդինը ծառայել է Եկեղեցու տարբեր կոչումներում, այդ թվում՝ որպես ցցի Երիտասարդ կանանց նախագահ, ծխի Երիտասարդ կանանց ղեկավար, Սփոփող միության և Երեխաների միության նախագահ և խորհրդական, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ՝ երիտասարդների և մեծահասակների համար, ԵԶՀ ուսուցիչ՝ իր ամուսնու հետ միասին և ծխի դաշնակահար։

«Հիսուս Քրիստոսի վարդապետությունը, ինչպես տրվել է սուրբ գրություններում և ուսուցանվել է Նրա մարգարեների կողմից, մեր ամենախոր մտահոգությունների պատասխանն է։ Մեր Փրկչին ամենուրեք սուրբ կանայք են պետք՝ բարձրացնելու, ուսուցանելու, օրհնելու, ղեկավարելու և վկայելու Նրա անունով։ Նրա սերը սահմաններ չունի, և ոչ ոք Նրա հասանելիությունից դուրս չէ»,- ասել է նա։

Տարածաշրջանի կազմակերպությունների խորհրդատուները օգնում են Եկեղեցու երեխաների, երիտասարդների և կանանց կազմակերպությունների տեղական ղեկավարներին և սովորաբար այս դերակատարմամբ ծառայում են երեք տարի։ Բացի կազմակերպությունների նորաստեղծ նախագահություններին կողմնորոշում և աջակցություն տրամադրելուց, նրանք նաև օգնում են ղեկավարներին մասնակցել Աստծո՝ փրկության և վեհացման գործին։ Տարածաշրջանի կազմակերպությունների խորհրդատուները ծառայում են տարածաշրջանի նախագահության ղեկավարության ներքո և Եկեղեցու բարձրագույն պաշտոնյաների հետ համակարգված։