Պաշտոնական հայտարարություն

Հայտարարություն․ Աջակցություն Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժած համայնքներին

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետ կապված՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի  նախագահությունն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

Մենք խորապես վշտացած ենք Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստներով։ Մենք մեր սերն ու աջակցությունն ենք հայտնում այդ երկրների ժողովուրդներին, որոնք առնչվում են այս սարսափելի ողբերգությանը:

Մեր աղոթքները և ողջ Եվրոպայի Վերջին Օրերի Սրբերի աղոթքները նրանց հետ են, ովքեր այժմ վերականգնվում են այդ աղետի հետևանքներից: Եկեղեցին ներկայումս օգնության համար դիմում է այլ մարդասիրական կազմակերպությունների, ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ երկրի ներսում:

Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի նախագահություն

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի

Երեց Մասիմո Դե Ֆեո

Երեց Էրիկ Վ․ Կոպիշկե

Երեց Ռուբեն Վ․ Ալիաուդ