Նորություններ

Համաշխարհային քննարկման միջոցառում երիտասարդների համար. «Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ»

2024 թվականի հունվարի 28-ին (կիրակի) տեղի կունենա Երիտասարդների Համաշխարհային քննարկման միջոցառում աշակերտության վերաբերյալ: 2024 թվականի երիտասարդների թեման՝ «Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ» (3 Նեփի 5.13), կլինի միջոցառման առանցքը:

Երիտասարդներին խրախուսվում է հավաքվել իրենց երիտասարդների խմբի հետ՝ մասնակցելու այս համաշխարհային քննարկմանը, որը կհեռարձակվի նախապես ձայնագրված տեսանյութի միջոցով: Տեսանյութը ներկայացնում է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնին՝ Gary E. Stevenson 

Նախապես ձայնագրված տեսանյութը այժմ հասանելի է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն և իսպաներեն: Առաջիկա շաբաթներին հասանելի կլինի ավելի շատ լեզուներով: Այն հրապարակվում է ChurchofJesusChrist.org կայքի հեռարձակման էջում և Ավետարանի գրադարանում, որպեսզի հունվարի 28-ից հասանելի լինի խմբով դիտելու համար:

Տեղական միջոցառման համար առաջարկվող համառոտ ակնարկ

Ստորև ներկայացնում ենք այս հանդիպման համար առաջարկվող համառոտ ակնարկը

  • Բացման երաժշտական կատարում և աղոթք՝ երիտասարդների կողմից
  • Երիտասարդների կողմից անցկացվող ժողով
  • Դիտեք նախապես ձայնագրված տեսանյութը (տեսանյութի հատվածը տևելու է 45 րոպե)
  • Ընդհատեք ցուցադրումը, երբ տեսանյութը հուշում է խմբով քննարկել ներառված հարցերը, որոնք խորհելու տեղիք են տալիս
  • Փակման աղոթք
  • Հավաք միջոցառումից հետո՝ ըստ ցանկության

    Երիտասարդների թեմատիկ երաժշտություն և այլ ռեսուրսներ

2024 թվականի երիտասարդների երգացանկը և թեմատիկ երգը, երիտասարդների թեմատիկ ստեղծագործությունները, միջոցառման գաղափարները և այլ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ՝ youth.ChurchofJesusChrist.org:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.