Նորություններ

Ընտանեկան ծառայությունների սեմինարը երիտասարդներին ուսուցանում է առողջ սեռականության կարևորության մասին

Չափահաս երիտասարդները ողջ Եվրոպայից վերջերս մասնակցեցին «Սեռականության դրական հեռանկարի խթանում» վերնագրով սեմինարին, որը տեղի ունեցավ Գերմանիայի Բեռլին քաղաքում և կազմակերպված էր Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ընտանեկան ծառայությունների կողմից: Ընտանեկան ծառայությունները հրավիրվել էին՝ աջակցելու Բեռլինի Հատուկ Օլիմպիական խաղերի ժամանակ անցկացվող չափահաս երիտասարդների ծառայության համաժողովին, որն անցկացվում էր Բեռլինի Հատուկ Օլիմպիական խաղերի շրջանակում: Նրանք առաջարկեցին անցկացնել այս սեմինարը, որի թեման կլիներ մասնակիցների պատասխանը հետևյալ հարցին՝ Ի՞նչ թեմայի վրա կցանկանայիք կենտրոնանալ: Առաջին անգամն է, որ այս սեմինարն անցկացվում է Եվրոպայում, և արժանացել է մասնակիցների ճնշող մեծամասնության դրական արձագանքներին: Նմանատիպ նախաձեռնություններով կշարունակվեն անցկացվել զրույցները և առողջ սեռականության վերաբերյալ ուսուցումները:

Այս դասընթացը, որին մասնակցում էին մոտ 140 մասնակիցներ, այդ թվում՝ տասը ամուսնական զույգեր, կենտրոնացած էր չափահաս երիտասարդների համար սեռականության ճիշտ սահմանման քննարկման վրա, որը կենտրոնանանում էր գիտական ​​փաստերի վրա, ինչպես նաև աջակցվում էր Եկեղեցու կողմից ուսուցանվող և տրամադրված նյութերով ու սկզբունքներով: Սեմինարը կրկնվել է չորս անգամ, որոնցից յուրաքանչյուրում հանդես են եկել տարբեր խոսնակներ՝ Կենտրոնական Եվրոպայի Ընտանեկան ծառայությունների մենեջեր Ռոսիո Գուտիերեսը, ինչպես նաև Գերմանիայի Ընտանեկան ծառայությունների խորհրդատուներ Ստեֆանի Ձիերզոնը, Կատյա Ֆիշերը և Ադրիանե Կավալլինին: «Ինձ դուր եկավ, որ ուսուցիչը բաց տեքստով խոսում է իրեն տրված ցանկացած թեմայի վերաբերյալ», - ասաց մասնակիցներից մեկը:

Այս միջոցառման ընթացքում քննարկվել են «Իմ մարմինը և նրա աստվածային կառուցվածքը. ճանաչել և ընդունել մեր մարմինները (ներառյալ մեր սեռական օրգանները)», «Ինչպես ենք մենք խոսում մեր մարմնի մասին», «Սեռական հարաբերությունների աստվածային բնույթը» և «Առողջ սեռականություն» թեմաները, ներառյալ մեր մտքերն ու գործողությունները վերահսկելու կարևորությունը: Նաև սահմանվեց և քննարկվեց համաձայնության, սեռական բռնության և պոռնոգրաֆիայի վտանգները հասկանալու կարևորությունը:

Սեմինարի ընթացքում հիշատակված նյութերից մեկը հոդված էր Եկեղեցու Լիահոնա ամսագրից: Հոդվածում մեջբերվում է Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը. «Ձեր մարմնի յուրաքանչյուր օրգան հրաշալի պարգև է Աստծո կողմից»: Հոդվածում շարունակվում է. «...ակնհայտորեն դա ներառում է սեռական օրգանները։ Դրանք ստեղծվել են իմաստուն նպատակի համար, և մեզանից է կախված՝ սովորել օգտագործել դրանք այնպես, ինչպես Տերը կցանկանա»։ (Սեռականության դրական հեռանկարի խթանում, Լիահոնա, օգոստոս 2020):

Շատ մասնակիցներ մեկնաբանեցին, որ ըստ իրենց գնահատման, քննարկումն ազնիվ էր, բաց և ուղղակիորեն անդրադառնում էր ավանդականորեն արգելված թեմաներին: Դասընթացի մասնակիցներից մեկն ասաց. «Ինձ դուր եկավ, թե մենք ինչպես էինք պարզ և հասարակ ձևով խոսում սեռական մտերմության մասին՝ առանց ամաչելու կամ անտեսելու այն ամենը, ինչ երիտասարդները պետք է լսեն»:

Սեռականության մասին բաց զրույց ունենալու կարևորության քննարկման ժամանակ խոսնակները կրկին մեջբերեցին Լիահոնայից. «Եթե մենք բացասական զգացումներ ունենք մեր սեռականության վերաբերյալ, գուցե պարզապես անհրաժեշտ լինի դա ավելի լավ հասկանալ» (Սեռականության դրական հեռանկարի խթանում, Լիահոնա, օգոստոս 2020):

Մեկ այլ մասնակից ասաց, որ քննարկման մեջ իրեն դուր եկավ նոր տեղեկություններ իմանալը, որը վերացրեց սեռականության մասին նախկինում ունեցած սխալ պատկերացումները: Բացի այդ, դա փոխեց նրա տեսակետը սեփական մարմնի հավերժական բնույթի մասին: Մյուս մասնակիցները գնահատեցին հստակությունը, որը Եկեղեցին դրսևորում է սեռականության թեմայի վերաբերյալ, Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա կենտրոնանալու և քննարկման ժամանակ ներկայացված լուծումների և նյութերի վերաբերյալ:

Սեռականության առողջ հեռանկար ստեղծելու համար կատարվող քայլեր

Այս սեմինարի նպատակն էր երիտասարդներին սովորեցնել, որ նրանք այժմ կարող են ինչ-որ բան անել, որպեսզի ստեղծեն սեռականության պատշաճ հեռանկար և պատրաստվեն ապագայում իրենց ամուսնու/կնոջ հետ առողջ սեռական հարաբերությունների:

Ըստ քննարկման՝ չորս քայլերը, որոնք կարելի է անել այժմ պատրաստվելու համար.

  • Աղոթեք և ուսումնասիրեք մարգարեների խոսքերը՝ սեռականության ճիշտ հեռանկար ունենալու համար:
  • Սեռականության մասին սովորեք պատշաճ գրքերից և հոդվածներից:
  • Մարտահրավեր նետեք սեռականությանը վերաբերող արգելքներին, բացասական վերաբերմունքին և սխալ պատկերացումներին:
  • Բժշկվեք սեռական տրավմայից կամ սեռական կախվածությունից, ինչպես նաև պոռնոգրաֆիայի օգտագործումից:

Նյութեր

Կա հույս և օգնություն նրանց համար, ովքեր պայքարում են սեռական տրավմայի կամ սեռական կախվածության և պոռնոգրաֆիայի դեմ: Ստորև տրված են նյութեր, որոնք կօգնեն գտնել Քրիստոսի վրա կենտրոնացած աջակցության խմբեր և այլ տեղեկություններ, որոնք կօգնեն զարգացնել սեռականության վերաբերյալ առողջ հեռանկար:

Լրացուցիչ նյութեր այն մասին, թե Եկեղեցին ինչ է ուսուցանել առողջ սեռականության մասին.

Լիահոնա օգոստոս 2020 (շատ հոդվածներ սեռականության մասին)

Օգնեք հաղթահարել պոռնոգրաֆիայի օգտագործումը

Կախվածությունից վերականգնման ծրագիր. Բժշկում Փրկչի միջոցով

Գտեք ինքնօգնության խմբեր 12 քայլանոց ծրագրի ներքո www.lifehelpeurope.org

Տես «Կախվածությունից վերականգնման ծրագիր»

Օգնեք բժշկվել սեռական բռնությունից

Բժշկում սեռական բռնությունից. Բժշկում Փրկչի միջոցով       

Գտեք աջակցության խմբեր այն մարդկանց համար, որոնք ենթարկվել են սեռական բռնության www.lifehelpeurope.org

Տես «Բռնություն» (միացեք տեղական խմբին)

Ծնողների համար առաջարկվող այլ աղբյուրներ

Պոռնոգրաֆիայի հետ կապված խնդիրներ. https://www.churchofjesuschrist.org/study/life-help/pornography?lang=eng 

Ինչպե՞ս կարող եմ իմ երեխայի հետ խոսել առողջ սեռականության մասին. https://www.churchofjesuschrist.org/study/manual/help-for-parents/talk-about-healthy-sexuality?lang=eng 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.