«Սուրբ ծննդյան վկաները. երգեր Քրիստոսի մասին» hատուկ տոնական համերգը պատրաստվել է Եվրոպայի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը նշելու համար: Համերգը ներկայացնում է ավանդական Սուրբ ծննդյան երգերի հավաքածու, որոնք գեղեցիկ կերպով ներկայացվում են եվրոպական մի քանի երկրների բազմազան ոճերում: Ունկնդիրները կկատարեն երաժշտական ճամփորդություն, որը կկենտրոնանա մշակութային հարստության ու միասնության վրա և կտոնի Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը։

Christmas-Concert-2023-01
«Սուրբ ծննդյան վկաները» համերգի մասնակիցները՝ ձախից աջ. Թոմաս Կոֆոդ (Դանիա), Ալեքսիս Դեֆրանչի (Ֆրանսիա), Սյուզան Բրաունֆիլդ (Շվեյցարիա), Գերսոն Սանտոս (Պորտուգալիա), Ջենի Օուքս Բեյքերը (ԱՄՆ), Ալեքս Շարփ (Իռլանդիա), Նաուրա Սոուլ (Իսպանիա), Անյա Ռոսաու (Դանիա), Անժելա Բրաուեր (Նիդեռլանդներ), Ալեքսանդրա Զան (Լեհաստան) և Սերգեյ Բորիսենկո (Լեհաստան)2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Համերգի երաժշտությունը գործիքավորել է Կուրտ Բեսթորը, իսկ երաժշտությունը համակարգել է Գրեմմիի մրցանակակիր Ջենի Օուքս Բեյքերը։ Համերգը ձայնագրվել է պատմական Վիսբադեն Կուրհաուսում, որտեղ հաղորդավարը եղել է ֆրանսիացի Օֆելի Մյունյերը։

Christmas-Concert-2023-02
Երգչախմբի անդամները հանդես են գալիս «Սուրբ ծննդյան վկաները» համերգին2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Երգերն ընտրվել են տարբեր երկրներից և երգվել եվրոպացի երգիչների կողմից, որոնք Եկեղեցու անդամներ են: Լեհ կատարող Սերգեյ Բորիսենկոն ասել է. «Ինձ և կնոջս համար համերգի ձայնագրման օրերն այնպիսին էին, կարծես մենք փախել էինք այս զբաղված աշխարհից և սուզվել Հիսուս Քրիստոսի ծննդյան աշխարհ»:

Christmas-Concert-2023-03
Երաժիշտները հանդես են գալիս «Սուրբ ծննդյան վկաները» համերգին2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Իսպանացի կատարող Նաուրան ասել է. «Երաժշտության միջոցով ես կարողացա զգալ այն մեծ սերը, որը մեր երկնային Հայրը տածում է իր բոլոր զավակների հանդեպ՝ այդքան շատ կատարողների տարբեր վայրերից և տարբեր լեզուներով միավորելով նույն վայրում և նույն զգացման ներքո։ Այս համերգը հիանալի հնարավորություն էր ավետարանով կիսվելու ողջ աշխարհի հետ և ցույց տալու, որ Աստված պատրաստ է օրհնել իր զավակներին, որտեղ էլ որ նրանք լինեն»:

Christmas-Concert-2023-04
Երեխաները պարում են «Սուրբ ծննդյան վկաները» համերգին2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Երեց Դե Ֆեոն՝ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի նախագահը, հետևյալ հրավերն է հղել. «Մենք հրավիրում ենք ձեզ, ձեր ընտանիքներին և ընկերներին միասին հավաքվել ընկերական և ուրախ միջավայրում ու «լուսավորել աշխարհը», մինչ մենք գովքի և երախտագիտության մեր ձայնն ենք հնչեցնում այն արտասովոր պարգևի համար, որը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի ծնունդը:

Christmas-Concert-2023-05
Երգիչներից մի քանիսը հանդես են գալիս «Սուրբ ծննդյան վկաները» համերգին2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Համերգն այժմ հասանելի է Եկեղեցու պաշտոնական կայքում և YouTube-ում: