Նորություններ

Եկեղեցու ամսագրերն այժմ հասանելի են անվճար

2023 թվականի օգոստոսին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հայտարարեց իր երեք ամսագրերին անվճար տպագիր բաժանորդագրություններ ստանալու մասին.  «Լիահոնա» (չափահասների համար), «Երիտասարդներին զորացնելու համար» (12-ից 18 տարեկան երիտասարդների համար) և «Ընկեր» (երեխաների համար):

Magazines 01
Magazines 01
Աշխարհասփյուռ ընտանիքները շուտով կկարողանան անվճար բաժանորդագրվել Եկեղեցու մեկ կամ բոլոր երեք ամսագրերին, որոնք ամեն ամիս ընդգրկում են անդամների պատմությունները, աջակցում են ավետարանի տնակենտրոն ուսումնասիրությանը և ներառում են Առաջին Նախագահության կամ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամի նոր ուղերձը։2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

2023 թվականի դեկտեմբերի 1-ից սկսած Եկեղեցու հաշիվ ունեցող բոլոր մարդիկ՝ ինչպես անդամները, այնպես էլ ընկերները, յուրաքանչյուր ընտանիքի համար կարող են  գրանցվել մեկ անվճար տարեկան բաժանորդագրության համար՝ Եկեղեցու մեկ կամ մի քանի ամսագրերի համար:

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է. «Մենք ավելի ենք մոտենում Հիսուս Քրիստոսին, երբ տանը հետևողականորեն մասնակցում ենք ավետարանի ուսումնասիրությանը: Եկեղեցին ցանկանում է ավելի մեծ հասանելիություն տալ մարգարեների խոսքերին, և մենք ոգևորված ենք Եկեղեցու ամսագրերի տպագիր օրինակները անվճար հասանելի դարձնելու համար»:

Վերջին տարիներին Եկեղեցու ամսագրերը զգալի փոփոխությունների են ենթարկվել՝ աջակցելով տարբեր տարիքային խմբի անդամներին Հիսուս Քրիստոսի ավետարանով սովորելու և ապրելու իրենց ջանքերում: Այս ամսագրերն այժմ հասանելի են 50 լեզուներով ինչպես տպագիր, այնպես էլ թվային ձևաչափերով: Լրացուցիչ լեզուներ հասանելի են թվային տարբերակով:

Կենտրոնական Եվրոպայի Տարածաշրջանի նախագահությունը խրախուսում է բոլորին օգտվել այս հնարավորությունից. «Մեր աղոթքն է, որ երբ մարգարեների խոսքերը և Սրբերի վկայությունները հասանելի լինեն յուրաքանչյուր տանը, մեր ընտանիքները կարողանան ավելի մոտենալ միմյանց, կապված լինել Քրիստոսին արարողությունների և ուխտերի միջոցով և ստանալ ուրախության լիությունը»:

Եկեղեցու անվճար ամսագրերի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.