Նախագահ Դալլին Հարիս Օուքսը հայտարարվեց որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի ՍրբերիԵկեղեցու 18-րդ նախագահ և մարգարե նույն օրը։ Հայտարարությունը արվեց Յուտա նահանգի ՍոլթԼեյք Սիթի քաղաքից՝ ուղիղ հեռարձակման ժամանակ։ Նախագահ Օուքսը հաստատվեց ևձեռնադրվեց երեքշաբթի՝ 2025 թվականի հոկտեմբերի 14-ին։
First-Presidency
The First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, Tuesday, October 14, 2025. The new First Presidency includes President Dallin H. Oaks (center), President Henry B. Eyring, First Counselor (left) and President D. Todd Christofferson, Second Counselor (right). 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մարգարեն ընտրվում է աստվածայինոգեշնչումով։ Երբ մարգարեն մահանում է, Առաջին Նախագահությունը լուծարվում է, և ՏասներկուԱռաքյալների Քվորումը, որը գլխավորում է ամենաերկար ծառայող առաքյալը, ստանձնում էղեկավարությունը՝ հաստատելով նոր մարգարեին հայտնության և քահանայության իշխանությանմիջոցով։
93-ամյա նախագահ Օուքսը հաջորդում է նախագահ Ռասսել Մ. Նելսոնին, որը մահացավ 2025 թվականի սեպտեմբերի 27-ին։
Ավելի քան 17 միլիոն անդամ ունեցող համաշխարհային հավատքի նոր առաջնորդը կանչել էնախագահ Հենրի Բ․ Այրինգին, 92 տարեկան, և նախագահ Դ․ Թոդ Քրիստոֆերսոնին, 80 տարեկան, որպեսզի իր հետ ծառայեն որպես Եկեղեցու բարձրագույն կառավարող մարմնի՝ ԱռաջինՆախագահության առաջին և երկրորդ խորհրդականներ։
Նախագահ Օուքսը նաև հայտարարեց, որ Ջեֆրի Ռ․ Հոլլանդը, 84 տարեկան, կլինի ՏասներկուԱռաքյալների Քվորումի նախագահը։
Նախագահ Դալլին Հ. Օուքս
Նախագահ Դալլին Հ. Օուքսը ծառայել է որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 1984 թվականի մայիսից: Նա Բրիգամ Յանգի համալսարանի նախագահն էր 1971-1980 թվականներին, ապա Յուտայի Գերագույն դատարանի դատավոր՝ 1980-1984 թվականներին՝ մինչև իրհրաժարականը՝ առաքյալի կոչումն ընդունելու համար: