Անցյալ օգոստոսին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու եռանդուն կամավորները ժամանեցին Բուլղարիայի Ռուսալյա գյուղի մի դպրոց՝ պատրաստակամորեն փոսեր փորելու՝ նոր ծածկի հենասյուների համար։ Ի զարմանս իրենց՝ նրանք ավելի հրատապ կարիք հայտնաբերեցին։
Դպրոցի հանրակացարանը սպասարկող ջրատար խողովակը վնասվել էր։ Մինչև վերանորոգումը դպրոցը ջուր էր մատակարարում շենքին՝ տարածքով մեկ ձգված այգու խողովակի միջոցով։
Առանց հապաղելու՝ չափահաս երիտասարդները կողմնորոշվեցին, վերցրին բահերն ու քլունգները և սկսեցին փնտրել վնասված խողովակը։
Download PhotoԱնվտանգության և հնարավորությունների վայր
Դպրոցը կացարան և կրթություն է ապահովում 4-18 տարեկան 30 երեխայի համար, ովքեր ապրում են դժվարին պայմաններում (նրանցից շատերը՝ գնչուական համայնքից): Հաստատությունը ղեկավարում են բուլղարացի նախկին թատերական դերասաններ Անիմարի Կիրիլովա Դիմիտրովան և Զլատկո Նակով Զլատկովը, ովքեր վաճառել են իրենց ունեցվածքը՝ կարիքավոր երեխաների համար անվտանգության, կրթության և հնարավորությունների մի վայր ստեղծելու նպատակով։ Նրանք նշեցին, որ հատկապես կարևոր նշանակություն ունի, որ երեխաները տեսնեն, թե ինչպես են երիտասարդները ծառայում, սովորեն նրանց օրինակից և կապեր հաստատեն նրանց հետ։
«Սեփականատերերն այս բոլոր երեխաների համար մայր ու հայր են», — ասաց Եկեղեցու հումանիտար առաքելության ծառայող երեց Բոյդ Անդերսոնը, ով օգնել է կազմակերպել ծառայության միջոցառումը։
Եկեղեցին նաև աջակցում է նոր հանրակացարանի կառուցման ծրագրերին, ինչը դպրոցին հնարավորություն կտա սպասարկելու կրկնակի անգամ շատ երեխաների։ Նախորդ տարի չափահաս երիտասարդներն աշխատել էին այդ տարածքում՝ օգնելով կանաչապատման, մաքրման և բարեկարգման աշխատանքներում, մինչ շինարարական ծրագրերը շարունակում էին մշակվել։
Այս տարի մասնակիցների թվում էր Բրայան Սիգչան՝ Գերմանիայում բնակվող էկվադորցի երիտասարդը, ով օգնել էր կազմակերպել այս տարվա համաժողովը։ Նա ասաց, որ միշտ ցանկացել է իր ժամանակն ու կարողությունները տրամադրել ուրիշներին։ «Այնպիսի զգացողություն է, կարծես դրա համար եմ ծնվել», — ասաց նա։
Այս տարվա աշխատանքն անմիջապես փոխվեց, երբ հայտնաբերվեց ջրատար խողովակի վնասված հատվածը։ «Մենք բառացիորեն փոսեր էինք փորում՝ ջրատար խողովակը գտնելու համար», – ասաց երեց Անդերսոնը։ «Երբ այն գտանք, շարունակեցինք փորել, մինչև հայտնաբերեցինք արտահոսքը»։
Կամավորները փորում էին մինչև մոտ մեկ մետր խորությամբ խրամուղիներ՝ երբեմն լայնացնելով դրանք, երբ խողովակը չէր գտնվում այնտեղ, որտեղ ակնկալում էին։ Նրանց աշխատանքը դպրոցին հնարավորություն տվեց փոխարինել վնասված գիծը համաժողովի ավարտից կարճ ժամանակ անց։
- The Rusalya School of The Arts in Rusalya, Bulgaria, provides a home and education for children from difficult social circumstances. Young adults helped address a broken water line serving the school’s dormitory during the Area Young Single Adult Service Conference in August 2026. © 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Photographer: Boyd Anderson
- A young adult volunteer digs a trench as conference participants help the Rusalya School of The Arts repair a broken water line in Rusalya, Bulgaria, in August 2026. © 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Photographer: Stephanie Anderson
- Young adult volunteers use an auger while assisting with excavation work at the Rusalya School of The Arts in Rusalya, Bulgaria, in August 2026. © 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Photographer: Boyd Anderson
- Young adults clear soil and rock as they work to locate the Rusalya School of The Arts’s damaged water line in Rusalya, Bulgaria, in August 2026. © 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Photographer: Tibita Aversa
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Ավելին, քան պարզապես վերանորոգում
Երբ կամավորները պատրաստվում էին հեռանալ, դպրոցի սեփականատերերից մեկը բռնեց երեց Անդերսոնի ուսերից և երախտագիտություն հայտնեց։ «Եթե դուք չմոտենայիք,- ասաց նա,- չգիտեմ՝ ինչ կանեինք»։ Անիմարիի և Զլատկոյի համար կամավորների երկրորդ տարվա մասնակցությունը նաև հույս տվեց, որ գործընկերությունը շարունակական կլինի։ «Այս ամենը մեզ երջանկության և խաղաղության զգացում է տալիս՝ այն, որ մենք մենակ չենք», — ասացին նրանք։
Իրենց վերջին երեկոյան կայացած հոգևոր հավաքի ժամանակ երեց Անդերսոնը նկատեց, որ չափահաս երիտասարդներից ոչ ոք չխոսեց կատարված աշխատանքի դժվարության մասին. փոխարենը՝ նրանց հիշողությունները կենտրոնացած էին երեխաների վրա։
Դա վերաբերում էր 20-ամյա Իվան Գեորգիևին՝ մասնակցած բուլղարացի երկու երիտասարդներից մեկին։ Լինելով Եկեղեցու անդամ 11 ամիս՝ Իվանը մեծ ցանկություն ուներ մասնակցելու երիտասարդ ամուրիների իր առաջին հավաքին և ծանոթանալու իր հասակակիցների հետ։ Երբ նա լսեց նախագծի մասին, նրա միակ հարցն էր՝ «Ե՞րբ ենք մեկնում»։
Նա ֆիզիկական աշխատանք էր ակնկալում։ Երեխաները զարմացրին նրան։ «Երեխաները պարզապես շողում էին», — ասաց նա։ Թեև ոմանք ամաչկոտ էին, նրանք հետաքրքրությամբ մոտեցան չափահաս երիտասարդներին։ «Նրանց ստացած սերը կարելի է տեսնել նրանց ժպիտների և ձեզ հետ խոսելու ձևի մեջ»։
Երբեմն ավելի մեծ տարիքի աշակերտները միանում էին կամավորներին՝ փորելու աշխատանքներում։ Փոքր երեխաները մոտակայքում էին մնում և երբեմն բահ վերցնում՝ որպեսզի օգնեն։ Վերջին օրը՝ աշխատանքն ավարտելուց հետո, խումբը մի քանի ժամ խաղաց երեխաների հետ. նրանք օճառի պղպջակներ էին փչում, ջուր ցողում և միասին ծիծաղում։
Ծառայություն, որի պտուղները երկարատև են
Թեև չափահաս երիտասարդներն ու երեխաները հիմնականում նույն լեզվով չէին խոսում, այնուամենայնիվ, նրանց միջև ընկերություն հաստատվեց։ «Նույնիսկ լեզվական խոչընդոտի պայմաններում ընկերության հրաշալի կապեր հաստատվեցին», – ասաց երեց Անդերսոնը։
Բուլղարիայի շրջանի նախագահ Նիկոլայ Դանևն ասաց, որ այդ փորձառությունը չափահաս երիտասարդներին հնարավորություն է տվել գործնականում սովորելու բարեգործության էությունը։ «Բարեգործության փոքր քայլեր կատարելով՝ մենք կարող ենք ավելի զգայուն դառնալ ուրիշների կարիքների հանդեպ», – ասաց նա։
Տարածաշրջանի յոթանասունական երեց Իվ Վայդմանը, ով ներկա էր ծրագրին, նշեց, որ չափահաս երիտասարդների և երեխաների միջև հաստատված անձնական կապն է Բուլղարիայում անցկացված ծառայության վերջին երկու համաժողովները դարձրել իմաստալից։ Համաժողովի շաբաթվա ընթացքում նախատեսված էր նաև այցելություն հարևան Վելիկո Տառնովո, կարաոկեի երեկո և եզրափակիչ հոգևոր հավաք։
Download PhotoԵրեց Վայդմանն ասաց, որ համաժողովը տևական փոփոխություն բերեց։ «Վկայություններով կիսվելու մեր հավաքի և զրույցների ընթացքում մենք կարողանում էինք զգալ այն փոխակերպող ուժը, որ ծառայության այս համաժողովն ունեցավ մեզանից յուրաքանչյուրի վրա, և թե ինչպես այն մտերմացրեց մեզ Հիսուս Քրիստոսի հետ», - ասաց նա։
Բուլղարիայում այդ կարիքը անսպասելիորեն պարզ էր և հրատապ․ ջուր՝ երեխաներով լի հանրակացարանի համար։
Չափահաս երիտասարդները պատրաստված էին եկել՝ կացարանի համար փոսեր փորելու։ Նրանք հեռացան՝ օգնած լինելով վերականգնել կենսական նշանակություն ունեցող ջրագիծը և համոզվելով, որ ծառայությունը՝ անգամ լեզվական ու մշակութային տարբերությունների պայմաններում, կարող է ստեղծել կապեր, որոնք թարգմանության կարիք չունեն։