Սեպտեմբերի վերջին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին իրականացրեց Հայաստանում մի շարք բժշկական հաստատություններ կահավորելուն ուղղված ծրագրեր։
Առաջին երեք նախագծերն իրականացվել են Քաղսի, Սոլակ և Լեռնանիստ գյուղերի բժշկական կենտրոններում։ Եկեղեցու աջակցությամբ այս հաստատությունները համալրվեցին արևային էներգիայի համակարգերով, ինվերտորներով, մարտկոցային բլոկներով և ինֆրակարմիր ջեռուցման սարքավորումներով։
Երևանում օգնություն է տրամադրվել «Սուրբ Աստվածամայր» կենտրոնին։ «Սուրբ Աստվածամայր» կենտրոնը Երևանում գործող խոշոր, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է, որը հիմնադրվել է 1982 թվականին։ Կենտրոնը մասնագիտացած է երեխաների և մեծահասակների վիրաբուժության, ինտենսիվ թերապիայի և մանկաբուժության ոլորտներում, ինչպես նաև այստեղ է գործում Հայաստանում մանկական նյարդավիրաբուժության միակ բաժանմունքը։ Կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ ժամանակակից անզգայացման և շնչառական սարք, որը նախատեսված է վիրահատությունների ժամանակ ընդհանուր անզգայացման համար։
- Good-Deeds-for-Health_1.jpg
- Good-Deeds-for-Health_2.jpg
- Good-Deeds-for-Health_3.jpg
- Good-Deeds-for-Health_4.jpg
- Good-Deeds-for-Health_5.jpg
- Good-Deeds-for-Health_6.jpg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Հայաստանում իրականացված այս մարդասիրական նախագծերը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու՝ առողջապահությանն աջակցելուն ուղղված համաշխարհային նախաձեռնության մաս են կազմում։ Ինչպես ասված է Մատթեոսի Ավետարանի 25.40 հատվածում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք»։ Նոր սարքավորումների շնորհիվ այս կենտրոնները կկարողանան բնակչությանը մատուցել ավելի բարձր որակի բժշկական ծառայություններ։