Նորություններ

Առաջին նախագահությունը բոլորին հրավիրում է հոկտեմբեր ամսվա Գերագույն համաժողովին

Առաջին նախագահությունը «բոլորին հրավիրում է միանալ և ունկնդրել Աստծո խոսքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջիկա՝ 196-րդ կիսամյա Գերագույն համաժողովի ընթացքում »․ այս մասին ասվում է 2026 թ. սեպտեմբերի 3-ին՝ հինգշաբթի օրը, 54 լեզուներով հրապարակված նամակում։

Համաշխարհային հեռարձակումը, որը հեռարձակվելու է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի Համաժողովների կենտրոնից, բաղկացած կլինի երկուական ժամ տևողությամբ չորս նիստից․ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին, և կիրակի օրը՝ հոկտեմբերի 4-ին։

Համաժողովի բոլոր նիստերն ուղիղ եթերով կհեռարձակվեն ChurchofJesusChrist.org կայքի հեռարձակումների էջում և Ավետարանի գրադարան (Gospel Library) հավելվածում՝ 80 լեզվով, Գերագույն համաժողովի YouTube-յան ալիքում՝ 14 լեզվով, ինչպես նաև ռադիոյի, հեռուստատեսության, արբանյակային և թվային այլ ալիքներով։

Տե՛ս նյութը Newsroom.ChurchofJesusChrist.org կայքում։
 

© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo