Երեկ` ժամը 3-ին, մահացավ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ Թոմ Փերին։ Նա 92 տարեկան էր (ծնված 1922թ. օգոստոսի 5-ին):
Երեց Փերին ի սպաս է դրվել որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաքյալ 1974թ․ ապրիլին՝ 1972թ.-ից սկսած որպես Տասներկուսի օգնական ծառայելուց հետո։ Երեց Փերիի ղեկավարող ֆիզիկական ներկայությունը՝ եռանդի և լավատեսական ոճի հետ համակցված նրան դարձրեցին ուժեղ և սիրված կերպար Եկեղեցու անդամների կողմից ամբողջ աշխարհում։
«Այն ջերմությունը, այն գթառատությունը, այն փաստը, որ նա սիրում էր մարդկանց և սիրերում և գնահատում էր Եկեղեցու բոլոր անդամներին, կարծում եմ, այդպես նա կհիշվի», - ասաց Երեց Քվենթին Լ Քուքը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից։
Երեց Քուքն ասաց, որ Երեց Փերիի վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին նույնպես կհիշվի։ «Թոմ Փերին հզոր վկայություն է բերել Հիսուս Քրիստոսի մասին։ Նա ճանաչում էր Փրկիչն, նա սիրում էր Փրկչին»։
«Մենք պետք է համարձակ լինենք Հիսուս Քրիստոսի մասին մեր հայտարարության մեջ», - ուսուցանել է Երեց Փերին 2011թ․ հոկտեմբերի գերագույն համաժողովին։ «Մենք ուզում ենք, որ մյուսներն իմանան, որ մենք հավատում ենք, որ Նա մարդկության ողջ պատմության կենտրոնական դեմքն է։ Նրա կյանքը և ուսմունքները Աստվածաշնչի և մեր կողմից սուրբ գրություններ համարվող մյուս գրքերի սիրտն են հանդիսանում»։
Նոր Կտակարանի առաքյալների պես Վերջին Օրերի Սրբերի առաքյալները կանչված են լինելու Հիսուս Քրիստոսի հատուկ վկաները: Երեց Փերին այն 15 տղամարդկանցից մեկն էր, ովքեր օգնում էին վերահսկել ամբողջ Եկեղեցու աճն ու զարգացումը, որը թվով ավելի քան 15 միլիոն անդամներ ունի:
Երեց Փերին հաճախ էր խոսում կրոնի կարևորության մասին հասարակության մեջ, ընտանիքի և կրոնական ազատությունը պահպանելու մասին, շեշտելով, որ կարևոր խղճի ազատությունները, որոնք ներդրված են կրոնական ազատության մեջ, պետք է ջանասիրաբար պահպանվեն և պաշտպանվեն։ Նա սերտորեն աշխատում էր այլ հավատքների ղեկավարների հետ՝ նպաստելու կրոնական ազատության գործին։
«Նա հասարակ մարդ էր և հանգիստ էր ինչպես հասարկ մարդու հետ նույպես էլ նախագահների և կառավարիչների հետ, և վերաբերվում էր նրանց նույն ձևով, կարողանում էր կապեր հաստատել և շփվել նրանց հետ խորիմաստ ձևով», - ասաց Լի Փերին՝ Երեց Փերիի որդին։
«Կարծում եմ, նա կհիշվի որպես ընտանիքի չեմպիոն», - ասաց Լի Փերին։
Լոուել Թոմ Փերին ծնվել է 1922թ. օգոստոսի 5-ին, Լոգանում, Յուտա, Լեսլի Թոմաս և Նորա Սոն Փերիների ընտանիքում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ նա երկու տարի ծառայել է ծովային ուժերում Խաղաղ օվկիանոսում։
Երեց Փերիի Եկեղեցու ծառայությունը սկսվել է առաքելությունից Հյուսիսային Նահանգներում 1942թ.։ Նա հաջորդաբար ծառայել է որպես խորհրդական Եպիսկոպոսությունում Լյուիսթոնում, Այդահո, խորհրդական Ցցի նախագահությունում Սակրամենտոյում, Կալիֆորնիա, Վերին Խորհրդում Նյու Յորքի Ցցում և Բոստոնի Ցցի նախագահ ։
Նա ստացել է գիտության աստիճանի բակալավրի կոչումը ֆինանսների գծով Յուտայի Պետական Համալսարանում 1949թ․ և այնտեղ էլ կատարել է իր դիպլոմային աշխատանքը։ Նրա մասնագիտական կարիերան մանրածախ արևտրի ոլորտում էր, որտեղ նա աշխատել է որպես փոխնախագահ և գանձապահ մի շարք ընկերություններում Այդահոյում, Կալիֆորնիայում, Նյու Յորքում և Մասաչուսեթսում։
Երեց Քուքն ասել է Երեց Փերիի գործարար անցյալի մասին․ «Նա շատ գործնական էր և պրագմատիկ, և դա օրհնել է ամբողջ Եկեղեցին։ Նա շատ մտահոգված էր և ուշադիր, որպեսզի որբեվայրու լուման իմաստուն ծախսվեր, և ոչինչ չվատնվեր, որ լիներ ծրագիր և հաշվետվողականություն»։
Երեց Փերիից առաջ մահացել է նրա առաջին կինը` Վիրջինիան։ Նրանք միասին ունեն երկու դուստր և մեկ որդի։ Վիրջինիա Փերին մահացել է 1974թ․ դեկտեմբերի 14-ին։ Նրա կինը՝ Բարբարա Թեյլոր Դեյթոնը, ում հետ նա ամուսնացել է 1976թ․, կենդանի է։
Եկեղեցին կհայտարարի թաղման արարողությունների մասին մանրամասները, երբ դրանք հայտնի դառնան: Դեռ որոշված չէ, թե երբ է լրացվելու Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումում առաջացած թափուր պաշտոնը: