Նորություններ

Առաջին Նախագահության հայտարարությունը զինված հակամարտության կապակցությամբ

Եկեղեցու ղեկավարները աղերսում են, որ «խաղաղություն հաստատվի ազգերի միջև և մեր իսկ սրտերում»։

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․

«Մենք ցավում ենք և խորապես մտահոգված ենք այս պահին ընթացող զինված հակամարտության կապակցությամբ։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին անդամներ ունի հակամարտության մեջ ներգրավված տարածքներում և ամբողջ աշխարհում, և մեր մտքերը և սրտերը շրջված են դեպի նրանց և մեր բոլոր եղբայրները և քույրերը։

Մենք շարունակում ենք աղոթել խաղաղության համար։ Մենք գիտենք, որ կայուն խաղաղություն կարելի է գտնել Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա է, ով կարող է հանգստացնել և մխիթարել մեր հոգիները անգամ սաստիկ հակամարտությունների ժամանակ։ Նա ուսուցանել է մեզ սիրել Աստծուն և մեր մերձավորին։

Մենք աղոթում ենք, որ այս զինված հակամարտությանը արագ վերջ դրվի, որ տարաձայնությունները խաղաղ լուծում ստանան և որ խաղաղություն հաստատվի ազգերի միջև և մեր իսկ սրտերում։ Մենք աղերսում ենք աշխարհի ղեկավարներին գտնել այդպիսի լուծումներ և խաղաղություն»։

Առաջին Նախագահություն

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.