Mormon Newsroom
Նորություններ

2021 թվականի ապրիլ ամսվա գերագույն համաժողովը կլինի միայն հեռավար եղանակով

Շարունակելով մտահոգվել միջազգային հանրության առողջությամբ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը հայտարարեց, որ 2021 թվականի ապրիլի գերագույն համաժողովը կլինի միայն հեռավար եղանակով։

Ապրիլ ամսվա հեռարձակումները կլինեն 2020 թվականի հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովի կրկնօրինակը. հեռարձակումը եթեր կթողարկվի տաճարային հրապարակի համաժողովների կենտրոնի թատրոնից և տվյալ նիստի ժողովին ներկա կլինեն միայն խոսնակները, նրանց ամուսիններն ու կանայք, իսկ երաժշտությունը նախապես ձայնագրվելու է նախորդ գերագույն համաժողովներից։

«Որպես համաշխարհային կազմակերպություն՝ մենք պարտավոր ենք լինելու լավ քաղաքացիներ և գործելու զգուշավորությամբ, երբ հարցը վերաբերում է այնպիսի բացառիկ իրադարձությանը, ինչպիսին է՝ գերագույն համաժողովը, որը, ավանդաբար, ամբողջ աշխարհից հազարավոր այցելուներ է բերում Սոլթ Լեյք Սիթի»,- ասել է Առաջին Նախագահությունը։

2021 թվականի ապրիլյան համաժողովի բոլոր նիստերն ուղիղ եթերով կհեռարձակվեն broadcasts.ChurchofJesusChrist.org կայքում։ Նիստերը նաև հասանելի կլինեն Gospel Library հավելվածով, Latter-day Saints Channel ռադիոկայանով, ռադիոյի, հեռուստացույցի, արբանյակի և այլ թվային ալիքների միջոցով։ Ավելի մանրամասն ցուցակի համար կարդացեք 2020 թվականի հոկտեմբեր ամսվա Գլխավոր համաժողովը ուղիղ եթերում դիտելու կամ լսելու 5 եղանակներ հոդվածը։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.