Նորություններ

«Տիրոջն ապավինիր» խոսքերը կլինեն 2022 թվականի երիտասարդների թեմայի հիմքում

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Առակաց 3.5–6

Երիտասարդ կանանց և Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահությունները հայտարարել են, որ 2022 թվականի երիտասարդների թեման կլինի «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր: Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, և նա կուղղէ քո ճանապարհները»:

Առակաց 356 հատվածների թեման 2021 թվականի «Մեծ աշխատանք» թեմայի (Վարդապետություն և Ուխտեր 64․33) տրամաբանական շարունակությունն է։

Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ կանանց գերագույն նախագահությունները այս տարվա սկզբին ասացին երիտասարդներին. «Դուք կանչված եք մարգարեի կողմից «մի մեծ գործի հիմքը դնելու»։ Ապավինելով Հիսուս Քրիստոսին և ձգտելով կատարել Նրա կամքը՝ մենք շատ բան ենք փոխում» («Մեծ աշխատանք», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021)։

«Տիրոջն ապավինիր» թեման նաև համահունչ է 2022 թվականի սեմինարիայի ուսումնական դասընթացի և Եկ, հետևիր ինձ ծրագրի հետ, որոնց թեման այս տարի Հին Կտակարանն է, և այն նաև ներդաշնակ է Երեխաների և երիտասարդների ծրագրի հետ:

2021 թվականի օգոստոսի 2-ին Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ կանանց գերագույն նախագահությունների կողմից տեղական Եկեղեցու ղեկավարներին ուղարկված ծանուցումը խրախուսում է ծնողներին և երիտասարդների ղեկավարներին ուսուցանել սուրբ գրության թեմայի սկզբունքները տանը և եկեղեցում՝ ամբողջ տարվա ընթացքում: Այդ թեման կարող է օգտագործվել նաև որպես երիտասարդների ելույթների թեմա հաղորդության ժողովներին և կծառայի հիմնական ուղղություն երիտասարդների միջոցառումների, այդ թվում՝ ճամբարների, համաժողովների և հոգևոր հավաքների համար։ Այդ թեման նաև աշխարհով մեկ կօգտագործվի ԵԶՀ (Երիտասարդներին զորացնելու համար) համաժողովների ժամանակ։

Ռեսուրսները, այդ թվում՝ երաժշտությունը, տեսանյութերը և նկարները, գալիք ամիսներին հասանելի կլինեն ChurchofJesusChrist.org/youth կայքում, սոցիալական մեդիայում և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրում։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.