Նորություններ

/Թարմացվել է մարտի 27/Կորոնավիրուս COVID-19- ը և դրա ազդեցությունը 
Վերջին Օրերի Սրբերի վրա ամբողջ աշխարհում

Նախագահ Ռ․ Նելսոնը հրավիրում է բոլոր մարդկանց ծոմ պահել

    
  

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն

26 մարտի 2020 թ․

26 մարտի 2020 թ, ժամը՝ 9։40

Որպես բժիշկ և վիրաբույժ, ես մեծապես հիացած եմ բժշկության բնագավառի մասնագետների, գիտնականների և բոլոր նրանց աշխատանքով, ովքեր շուրջօրյա ռեժիմով փորձում են կանգնեցնել COVID-19-ի տարածումը։ Ես նաև հավատքի մարդ եմ, և գիտեմ, որ այս դժվարին ժամանակներում մենք կարող ենք զորացվել և ոգեշնչվել՝ կանչելով առ Աստված և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը՝ Վարդապետ Բժշկողը։

Ես հրավիրում եմ ձեզ (բոլոր նրանց, ում առողջական վիճակը թույլ է տալիս) միանալ ինձ՝ համաշխարհային ծոմ պահելով՝ աղոթելու այս աշխարհավարակի ֆիզիկական, հոգեբանական և տնտեսական հետևանքներից ազատվելու համար։ Ես հրավիրում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին ամենուրեք, ինչպես նաև մեր բազմաթիվ ընկերներին, ծոմ պահել և աղոթել այս կիրակի՝ մարտի 29-ին։ Եկեք միավորենք մեր հավատքը ամբողջ աշխարհով մեկ և աղերսենք ֆիզիկական, հոգևոր և այլ ապաքինում ։

Տերը հասկանում է ձեր զգացմունքները և ապրումները։ Նա սիրում է ձեզ և հոգ է տանում ձեր մասին, ինչպես և ես։

152 words

2020թ. մարտի 20-ին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հետևյալ նամակն են ուղարկել ամբողջ աշխարհի Վերջին Օրերի Սրբերին, որում ընդգրկված են վերջին նորություններն այն մասին, թե COVID-19-ը ինչպես է ազդում ամբողջ աշխարհի Սրբերի վրա:

Թանկագին եղբայրներ և քույրեր

Մենք զգուշորեն աղոթքով քննարկել և որոշել ենք կասեցնել Տաճարային աշխատանքները ամբողջ աշխարհում, սկսած 25 Մարտի 2020թ․-ից։ Սա ժամանակավոր փոփոխություն է և մենք  անհամբեր սպասում ենք այն օրվան երբ Տաճարները կվերաբացվեն։

Մենք սիրում ենք Ձեզ և գնահատում ենք ձեր նվիրվածությունը և հավատքը

Հարգանքներով Առաջի Նախագահություն

Քարոզչական աշխատանքի վերաբերյալ ևս մի քանի ժամանակավոր փոփոխություններ

    
Քարոզիչների
Քարոզիչների© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
                    

Գալիք շաբաթների ընթացքում մեծ թվով քարոզիչներ հավանաբար պետք է վերադառնան իրենց երկրները, որպեսզի շարունակեն իրենց ծառայությունն այնտեղ

2020թ. մարտի 20-ին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հետևյալ նամակն են ուղարկել ամբողջ աշխարհի Վերջին Օրերի Սրբերին, որում ընդգրկված են վերջին նորություններն այն մասին, թե COVID-19-ը ինչպես է ազդում ամբողջ աշխարհի Սրբերի վրա:

Թանկագին եղբայրներ և քույրեր

Մենք լրջորեն ենք վերաբերվում մեր քարոզիչների և նրանց ուսուցանած մարդկանց առողջությանն ու անվտանգությանը: Արագորեն զարգացող ճամփորդական խորհրդատվությունները և սահմանափակումները, որոնք ծագում են ամբողջ աշխարհում, առաջացնում են նշանակալի նյութատեխնիկական և այլ դժվարություններ: Հետևաբար կատարվում են հետևյալ ժամանակավոր փոփոխությունները.

  • Գալիք շաբաթների ընթացքում, հիմնվելով աշխարհում տիրող իրավիճակի վրա, մեծ թվով քարոզիչներ հավանաբար պետք է վերադառնան իրենց երկրները, որպեսզի շարունակեն իրենց ծառայությունն այնտեղ: Սա կկատարվի համակարգված ձևով՝ հիմնված ճամփորդական սահմանափակումների հրատապության, COVID-19-ի մակարդակի և այլ գործոնների վրա:

  • Վերադարձած քարոզիչները կանցնեն 14-օրյա ինքնամեկուսացման շրջան, ապա կարող են ծառայության նշանակվել իրենց երկրներում՝ ելնելով տեղական կարիքներից:

  • Միացյալ Նահանգների տարածքում ծառայող կամ վերադարձած քարոզիչների ծառայության ժամկետները հավանաբար կկրճատվեն, որպեսզի հարմարեցվեն քարոզիչների մեծ թվին, որոնք վերադառնում են ամբողջ աշխարհից:

  • Քարոզչական պատրաստման կենտրոնները (ՄՊԿ) ամբողջ աշխարհում չեն ընդունի նոր քարոզիչների: Քարոզչական ուսուցման կենտրոնների կողմից քարոզիչների ուսուցումը տեղի կունենա տեխնոլոգիաների միջոցով, իսկ քարոզիչները կուղարկվեն իրենց նշանակված առաքելության վայրերը որքան հնարավոր է շուտ:

Երբ մենք գնահատենք փոփոխվող պայմանները, կկատարվեն լրացուցիչ անհրաժեշտ փոփոխություններ:

Մենք սիրում ենք մեր քարոզիչներին և աղոթում ենք նրանց ու նրանց ընտանիքների համար: Մենք երախտապարտ ենք ծնողների, սիրելի մարդկանց և Եկեղեցու անդամների մշտական աղոթքների և աջակցության համար, գործադրելով բոլոր ջանքերը՝ օգնելու նրանց մնալ անվտանգ և առողջ այս դժվարին ժամանակներում:

Հարգանքով՝

Առաջին Նախագահություն և Տասներկու Առաքյալների Քվորում



     2020 թ․ ապրիլի համաժողովի ձևաչափի լրացուցիչ փոփոխությունների մասին

Առաջին Նախագահությունը կվարի յուրաքանչյուր նիստը Տաճարային
հրապարակում գտնվող հավաքների փոքր տարածքից։ Համաժողովի
երաժշտությունը նախապես ձայնագրված կլինի։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և
Տասներկու Առաքյալների Քվորումը ուղարկել են հետևյալ նամակը աշխարհի բոլոր
Վերջին Օրերի Սրբերին 2020 թ․ մարտի 19-ին։ Տե՛ս վերջին թարմացումները այն մասին,
թե ինչպիսի ազդեցություն է թողնում COVID-19-ը Եկեղեցու անդամների վրա ամբողջ
աշխարհում։

Հարգելի եղբայրներ և քույրեր
Ամբողջ աշխարհում COVID-19-ի համավարակի հետևանքով տեղի ունեցող բազմաթիվ
կանոնավորումների ներքո, մենք փոփոխություններ ենք կատարել միսիոներական
ծառայության, տաճարային աշխատանքի, հավաքներ անցկացնելու և երկրպագելու մեր
ընթացակարգերում։
Վերջին օրերի ընթացքում ամբողջ աշխարհում փորձագետների կողմից նոր ցուցումներ
տրվեցին։ Առաջին Նախագահությամբ և Տասներկու Առաքյալների Քվորումով
խորհրդակցելուց հետո մենք որոշեցինք, որ իմաստուն կգտնվենք, եթե լրացուցիչ փոփոխենք
2020 թ․ գերագույն համաժողովի անցկացման ձևաչափը։
Յուրաքանչյուր նիստ կհեռարձակվի Տաճարային հրապարակում փոքր սրահից։ Առաջին
Նախագահությունը կնախագահի և կվարի նիստերը։ Ներկա կլինեն միայն նրանք, ովքեր
հրավիրված են խոսելու կամ աղոթելու։ Համաժողովի երաժշտությունը նախապես
ձայնագրված կլինի։
Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները կօգնեն դանդաղեցնել այս համավարակի
տարածումը և ազդեցությունը։ Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աշխատում են, և

շարունակում ենք աղոթել նրանց համար։ Մենք զգացված ենք, լսելով սպասավորության
բազմաթիվ օրինակների մասին, որը մատուցվում է այս անորոշ ժամանակներում կարիքի մեջ
գտնվող մարդկանց։ Մենք աղոթում ենք, որպեսզի դուք արժանանաք Երկնային Հոր
մեծագույն օրհնություններին։
Սա լինելու է նշանավոր համաժողով։ Ճշմարտության, հույսի և ոգեշնչման ուղերձներ
առատորեն կտրվեն մեզ, մինչ մենք նշում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի
Վերականգնումը և փափագում լսել Նրան։
Առաջին Նախագահություն և Տասներկու Առաքյալների Քվորում

Թարմացում․ COVID-19-ի ազդեցությունը քարոզչական ծառայության վրա

                                            

Ժամանակավոր փոփոխությունների իրականացման ընթացքում կշարունակվի ամբողջ աշխարհում քարոզիչներին ծառայության կանչելու գործընթացը։

Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելը, անգամ COVID-19-ի պանդեմիայի ներկայիս պայմաններում, շարունակում է մնալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու սուրբ առաջնահերթությունը։ Մենք շարունակում ենք հետևել այս իրավիճակի զարգացմանը և գնահատել դրա ազդեցությունը քարոզիչների վրա ամբողջ աշխարհում։ Մենք լրջորեն ենք վերաբերվում մեր քարոզիչների և նրանց, ում նրանք ուսուցանում են, առողջության և անվտանության հետ կապված խնդիրներին։ Մենք հարմարեցնում ենք մեր գործունեությունը մշտապես փոփոխվող պայմաններին։

Կշարունակվի քարոզիչներին ծառայության կանչելու և աշխարհի տարբեր տարածքների առաքելություններում ծառայելու հանձնարարություններ տալու գործընթացը։ Կշարունակվի քարոզչական երաշխավորագրեր ստանալու և համաշխարհային ծառայության համար քարոզչական հանձնարարություններ տալու գործընթացը։

Ի լրումն, Եկեղեցու ղեկավարները որոշակի ժամանակավոր փոփոխություններ են կատարում քարոզչական աշխատանքում։ Զգուշավորության խորհուրդների առատ ցանկից բացի, ստորև ներկայացվում են այդ փոփոխություններից մի քանիսը։

Առողջական խնդիրներ ունեցող երիտասարդ քարոզիչները և ավագ քարոզիչները կարող են ազատվել ծառայությունից։

Քարոզիչները, որոնք սկսել են իրենց ծառայությունը սակայն չեն կարող ուղևորվել իրենց հանձնարարության առաքելություն, հնարավոր է, ժամանակավորապես փոխեն հանձնարարության առաքելությունը։

Արագ փոփոխվող իրավիճակի պայմաններում երիտասարդ երեց քարոզիչները, ովքեր ներկայումս ծառայում են Միացյալ Նահանգերի և Կանադայի առաքելություններում և պետք է ավարտեն իրենց առաքելությունը մինչև 2020թ սեպտեմբերի 1-ը, կարող են ազատվել 21 ամիս ծառայելուց հետո։

Որոշ քարոզիչների համար ժամանակավորապես կփոխվեն հանձնարարության վայրերը։

Երիտասարդ քարոզիչները, ովքեր հիմնականում աշխատում են իրենց բնակարաններից, կշարունակեն ուսուցանել տեխնոլոգիաների միջոցով, ուսումնասիրել սուրբ գրությունները և Քարոզիր Իմ ավետարանը,սովորել լեզուն, կատարել ընտանեկան պատմության աշխատանքը, իրականացնել առցանց համայնքային ծառայություն և այլ միջոցառումներ, որոնք կհանձնարարի առաքելության նախագահը։ Բացի դա, խորհուրդ է տրվում, որպեսզի քարոզիչները հախաճակի կապի մեջ լինեն իրենց ընտանիքների հետ, և, հնարավորության դեպքում, դուրս գան իրենց բնակարաններից՝ մարզվելու և թարմ օդ շնչելու, միևնույն ժամանակ հետևելով անձնական շփումների իմաստուն ցուցումներին։

Եկեղեցու ղեկավարները կշարունակեն հետևել իրավիճակին և, ըստ անհրաժեշտության, հետագա փոփոխություններ կատարել։ Որպես Եկեղեցի՝ մենք արտահայտում ենք մեր սերը և գնահատանքը բոլոր քարոզիչներին, մինչ նրանք ջանում են ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը և տարածել Նրա սերը, որտեղ էլ որ ծառայեն։

Միսիոներներ
Եկեղեցու միսիոներներ2013 Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են
                                                     

Տաճարային երկրպագությանը վերաբերող ժամանակավոր սահմանափակումներ ամբողջ աշխարհում

Փոփոխությունները ուժի մեջ են մտնում աշխարհի բոլոր տաճարներում 2020թ․ մարտի 16-ից։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը ուղարկել են հետևյալ նամակը աշխարհի բոլոր Եկեղեցու անդամներին 2020թ մարտի 13-ին։

Հարգելի եղբայրներ և քույրեր

Աշխարհով մեկ առողջապահական վիճակի արագընթաց փոփոխությունները աճող մտահոգության աղբյուր են հանդիսանում։ Շատ երկրների կառավարություններ սահմանափակումներ են մտցրել, որոնք պահանջում են մի շարք տաճարների գործունեության ժամանակավոր դադարեցում։ Աղոթքով խորհելով և փորձելով հավասարակշռություն գտնել այդ սահմանափակումների և տաճարային աշխատանքը իրականացնելու անհրաժեշտության միջև, մենք որոշել ենք կատարել հետևյալ ժամանակավոր փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում աշխարհի բոլոր տաճարներում 2020թ մարտի 16-ից։

Այն վայրերում, որտեղ կառավարության որոշումով կամ հանրային և/կամ կրոնական հավաքների վերաբերյալ այլ սահմանափակումներով կարգելվի տաճարային ամբողջ գործունեությունը, փոխարինող և ապրողների արարողությունները ժամանակավորապես կդադարեցվեն։

Այն վայրերում, որտեղ կառավարության որոշումով կամ այլ սահմանափակումներով չի արգելվի տաճարային ամբողջ գործունեությունը, ապրողների հետևյալ տաճարային արարողությունները կիրականացվեն ըստ հնարավորության՝ միայն պայմանավորվածությամբ․ ամուսնու և կնոջ կնքումը և երեխայի կնքումը ծնողների հետ, ապրողների նախապատրաստական և օժտման արարողությունները։ Ժամանակավորապես կդադարեցվեն փոխարինող տաճարային արարողությունները։

Այցելուների բոլոր հյուրատները փակ կլինեն։

Եկեղեցու անդամները կստանան ցուցումներ՝ ապրողների արարողությունների համար պայմանավորվածություն ստանալուց։ Ներկայումս պայմանավորվածություններ ունեցող անդամների հետ կապ կհաստատեն տաճարի աշխատողները։

Բոլոր տաճարներում քայլեր կձեռնարկվեն՝ հիվանդությունը տարածելու վտանգը նվազագույնի հասցնելու ուղղությամբ, այդ թվում՝ տաճարների աշխատողների թվի կրճատումներ, ապրողների արարողություններին այցելող հյուրերի սահմանափակում և այցելուների հետ շփվելու ցուցումների տրամադրում։

Տաճարների նախագահություններին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։ Ըստ անհրաժեշտության կկատարվեն այլ փոփոխություններ։

Մենք մեծ ակնկալիքով սպասում ենք այն ժամանակներին, երբ տաճարները կրկին կսկսեն լիարժեք գործել և պարգևել տաճարային աշխատանքի օրհնությունները անդամներին և նրանց նախնիներին։

Հարգանքով

Առաջին Նախագահություն և Տասներկու Առաքյալների Քվորում

 

12 մարտի 2020թ

Հարգելի եղբայրներ և քույրեր

Ինչպես խոստացել էինք 11 մարտի 2020թ․ մեր նամակում, մենք շարունակում ենք մշտադիտարկել ամբողջ աշխարհում COVID-19-ի վարակի հետ կապված փոփոխվող իրավիճակը։ Մենք քննարկել ենք այս հարցի վերաբերյալ տարածքների Եկեղեցու ղեկավարների, պետական պաշտոնյաների և առողջապահության մասնագետների խորհուրդները, և փնտրել ենք Տիրոջ առաջնորդությունը։ Այժմ մենք տրամադրում ենք ձեզ հետևյալ թարմացված հրահանգները։

Անմիջապես, սկսած այս պահից, Եկեղեցու անդամների բոլոր հանրային հավաքները ժամանակավորապես դադարեցվում են ողջ աշխարհում՝ մինչև հետագայի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը։ Այդ հավաքները ներառում են՝

  • Ցցերի համաժողովները, ղեկավարների համաժողովները և այլ խոշոր

հավաքները,

    • Հանրային բոլոր երկրպագության ծառայությունները, այդ թվում

հաղորդության ժողովները,

  • Ճյուղերի, ծխերի և ցցերի միջոցառումները։

Որտեղ հնարավոր է, ղեկավարները պետք է վարեն ղեկավարների կարևոր ժողովները տեխնոլոգիաների միջոցով։ Մասնավոր հարցերը կարող են ուղղվել տեղի քահանայության ղեկավարներին։ Այս հարցի վերաբերյալ կտրվի հետագա հրահանգավորում։

Եպիսկոպոսները պետք է խորհրդակցեն իրենց ցցերի նախագահների հետ և որոշեն, թե ինչպես՝ ամիսը առնվազն մեկ անգամ, հաղորդությունը հասանելի դարձնեն իրենց անդամներին։

Մենք խրախուսում ենք անդամներին հոգատար լինել միմյանց հանդեպ՝ սպասավորության ջանքերն իրականացնելիս։ Մենք պետք է հետևենք մարդկանց օրհնելու և ոգեշնչելու Փրկիչի օրինակին։

Մենք բերում ենք մեր վկայությունը այս անորոշ ժամանակներում Տիրոջ սիրո մասին։ Նա կօրնի ձեզ, որ գտնեք ուրախություն, ձգտելով առավելագույնս ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով ցանկացած իրավիճակում։

Հարգանքով

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

և ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՔՎՈՐՈՒՄ

                                  Սեմինարիաներ և ինստիտուտներ

Ամենօրյա սեմինարիաների և ցցերի ինստիտուտների ծրագրերը կիրականացվեն համաձայն տեղական համայնքի համար ընդունված հավաքների մասին որոշումներին։

Ազատ ժամանակի սեմինարիաները և կամպուսների ինստիտուտները կհետևեն տեղի ավագ դպրոցների կամ քոլեջների կամպուսների կողմից ընդունած հավաքների մասին որոշումներին։ Եթե դասերը դադարեցվում են, սեմինարիայի և ինստիտուտի դասերը իրականացվում են հեռավար ուսուցմամբ։ Հոգևոր հավաքների և ավարտական միջոցառումների անցկացումը կիրականացվի համաձայն Առաջին Նախագահության կողմից տրամադրած ուղենիշերին։

Temple
Հանդիսավոր ժողով© 2018 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
                                                                              

11 մարտի 2020թ

Թեմա․ 2020թ․ ապրիլի գերագույն համաժողով

Հարգելի եղբայրներ և քույրեր,

Մենք խորապես մտահոգված ենք COVID-19-ի հետևանքով աշխարհով մեկ տարածվող հիվանդությունների առիթով։ Մենք խորհրդակցել ենք աշխարհի կառավարությունների, հոգևոր և առողջապահության ոլորտների ղեկավարների հետ և աղոթքով խորհել ենք առաջացած հանգամանքների շուրջ։ Մենք աշխատում ենք լինել աշխարհի լավ քաղաքացիներ և անել այն, ինչ կարող ենք, այս վարակը վերահսկելու ուղղությամբ։ Մենք մեծապես երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր առանց հանգստի պայքարում են այս առողջական խնդրի դեմ։ Մենք աղոթում ենք նրանց և բոլորի համար, ովքեր տուժել են։

Օգնելու համար վերահսկել այս խնդիրը, մենք ճիշտ ենք համարում սահմանափակել 2020թ․ ապրիլի գալիք գերագույն համաժողովին այցելուների թիվը։ Մենք ծրագրում ենք անցկացնել այս համաժողովի բոլոր հինգ նիստերը Համաժողովների կենտրոնում։ Բարձագույն իշխանությունները, բարձրագույն պաշտոնյաները և նրանց ամուսինները ու կանայք, երաժիշտները, երգչախմբերը, տեսխնիկական մասնագետները և այլոք կմասնակցեն ըստ հանձնարարության։ Սակայն, համաժողովի ելույթները կտարածվեն աշխարհով միայն տեխնոլոգիաների միջոցով։ Հանրությանը թույլ չի տրվի մուտք գործել Համաժողովների կենտրոն Սոլթ Լեյք Սիթիում, կամ ցցերի կենտրոններ, կամ հավաքատներ, այն տարածքներում, որտեղ առկա է վարակի վտանգ։ Եկեղեցու անդամների խոշոր այլ հավաքների հետ կապված հարցերի պատասխանները կտրվեն առանձին հայտարարություններով։

Մենք ապրում ենք նշանակալից ժամանակներում։ Տերն օրհնել է մեզ տեխնոլոգիաներով և հնարավորությամբ՝ մասնակցելու և ստանալու Եկեղեցու ղեկավարների ուղերձները աշխարհի բոլոր վայրերում։ Այս հատուկ համաժողովը կնշի Առաջին Տեսիլքի և այս վերջին օրերում Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման 200-ամյակը։

Մենք հրավիրում ենք բոլորին շարունակել պատրաստվել այս համաժողովին։ Մենք կօրհնվենք լսելու Տիրոջ խոսքը և մասնակցելու գերագույն համաժողովին, մեզ հետ տանելով ոչ միայն հիշվող, այլ անմոռանալի փորձառություն։

Հարգանքով

Առաջին Նախագահություն և Տասներկու Առաքյալների Քվորում

                                                                      

COVID-19-ը և դրա ազդեցությունը Վերջին Օրերի Սրբերի վրա ամբողջ աշխարհում

Եկեղեցին շարունակում է ուշադրությամբ վերահսկել իրադարձությունները

Եկեղեցին տարածել է հետևյալ հայտարարությունը

Վերջին մտահոգությունները COVID-19-ի (կորոնավիրուսի) վերաբերյալ կենտրոնացրել են հասարակության ուշադրությունը և նշանակալի փոփոխություններ են առաջացրել ճամփորդության, անձնական շփումների և ուղենիշների մեջ, որոնք սահմանվել են առողջապահության պաշտոնյաների կողմից այն մասին, թե ինչպես արձագանքել աճող անհանգստությանը:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ուշադրությամբ վերահսկում է այս զարգացումները և մի շարք տարածքներում քայլեր է ձեռնարկում՝ ցուցաբերելով աջակցություն, օգնելով միսիոներներին լինել ապահով և արդյունավետ, նաև արձագանքում է մտահոգություններին, որոնք վերաբերում են անդամների ապահովությանը, և ծրագրում է գալիք նախաձեռնությունները: Այս քայլերը համապատասխանեցվում են լավագույն փորձի և այն ուղղությունների հետ, որոնք տրամադրվում են տարբեր երկրների կառավարությունների հասարակական առողջապահության կազմակերպությունների կողմից:


 

Միսիոներական աշխատանք

Եկեղեցին քայլեր է ձեռնարկում, կրճատելով միսիոներների թիվը այն տարածքներում, որտեղ վիրուսի տարածումը հատկապես մտահոգություն է առաջացնում: Այս քայլերը միսիայի նախագահներին ավելի մեծ հնարավորություններ են տալիս՝ ապահովելու միսիոներների արդյունավետությունը և անվտանգությունը, ինչպես նաև համապատասխան տեղ հատկացնելու միսիոներներին այն դեպքում, երբ նրանք դուրս բերվեն քաղաքներից, որտեղ ավելի մեծ է վարակվելու վտանգը:

Այս քայլերը կիրառելի են հետևյալ միսիաների համար՝

  • Կամբոջիա Փնոմ Փեն Միսիա

  • Ճապոնիա Ֆուկուվոկա Միսիա

  • Ճապոնիա Կոբին Միսիա

  • Ճապոնիա Նագոյա Միսիա

  • Ճապոնիա Սապորո Միսիա

  • Ճապոնիա Տոկիո Հյուսիսային Միսիա

  • Ճապոնիա Տոկիո Հարավային Միսիա

  • Կորեա Բուսան Միսիա

  • Կորեա Սեուլ Միսիա

  • Կորեա Սեուլ Հարավային Միսիա

  • Մոնղոլիա Ուլանբատոր Միսիա

  • Սինգապուր Միսիա

  • Թաիլանդ Բանկոկ Միսիա

Կամբոջիա, Կորեա, Սինգապուր, Թաիլանդ. բոլոր ապագա միսիոներները, ովքեր պատրաստվում են ծառայել այս միսիաներում և ովքեր այս երկրներից են, կամ կստանան իրենց միսիայի մեկնարկի նոր հետաձգված ամսաթիվ, կամ կստանան ժամանակավոր հանձնարարություն: Բացի այդ, բոլոր միսիոներները, ովքեր ներկայումս ծառայում են այս միսիաներում կամ որոնց միսիայի ժամկետը մոտենում է ավարտին, ավելի վաղ կվերադառնան տուն: Բոլոր տարեց միսիոներները և խրոնիկական առողջական խնդիրներ ունեցող բոլոր երիտասարդ միսիոներները նույնպես կվերադառնան տուն կամ ժամանակավոր միսիայի նշանակում կստանան իրենց երկրներում: Որոշ տարեց միսիոներներ կշարունակեն հեռավար աջակցել միսիային:

Ճապոնիա. Բոլոր միսիոներները, ովքեր պատրաստվում էին ծառայել Ճապոնիայում, կստանան իրենց միսիայի մեկնարկի նոր հետաձգված ամսաթիվ, կամ կստանան նոր ժամանակավոր հանձնարարություն:

Մոնղոլիա. Բոլոր միսիոներները, ովքեր տեղացիներ չեն, ժամանակավորապես կտեղափոխվեն այդ երկրից: Նրանք, ում միսիայի ժամկետը մոտենում է ավարտին, ավելի վաղ կվերադառնան տուն, իսկ մյուսները կստանան նոր ժամանակավոր հանձնարարություններ:

Տուն վերադարձած յուրաքանչյուր միսիոներ կմեկուսացվի 14 օրով՝ հետևելով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հրահանգներին և Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի հրահանգներին:

Միսիոներները, ովքեր մնում են այդ երկրներում ծառայելու, նախազգուշական միջոցներ կձեռնարկեն առողջ մնալու համար՝ հնարավորինս մնալով իրենց բնակարաններում, խուսափելով ուրիշ մարդկանց հետ անձնական շփումներից և ուսուցանելով հեռախոսազանգերով կամ օգտագործելով այլ տեխնոլոգիաներ:

Բոլոր միսիոներները, անկախ իրենց ծառայության վայրից, պետք է հետևեն հիմնական կանխարգելիչ առողջապահական միջոցառումներին՝ հիվանդությունից խուսափելու համար: Կարևոր է նշել, որ երիտասարդ միսիոներները հիմնականում չեն համարվում ռիսկային խումբ՝ կորոնավիրուսից բխող լուրջ բարդությունների համար:


 


 

Գերագույն համաժողով

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունն այսօր հայտարարում է, որ ի լրումն ապրիլ ամսվա գերագույն համաժողովի, Բարձրագույն Իշխանությունների, Տարածքային յոթանասունականների և Բարձրագույն պաշտոնյաների համար նախատեսված ղեկավարների նիստերը, որոնք մինչ այս պահը նախատեսված էր անցկացնել 2020թ-ի ապրիլի 2-3-ին, հետաձգվել են վեց ամսով՝ մինչև այս տարվա հոկտեմբերի 1-2-ը: Ուստի, Միացյալ Նահանգներից դուրս ծառայող Բարձրագույն իշխանությունները և բոլոր Տարածքային յոթանասունականները ազատվում են Սոլթ Լեյք Սիթիում անցկացվող գերագույն համաժողովին մասնակցելուց:

Ավելին, հաշվի առնելով կառավարությունների և առողջապահական կազմակերպությունների կողմից արված հայտարարությունները, Միացյալ Նահանգներից դուրս ապրող Եկեղեցու անդամներին չի խրախուսվում մեկնել Միացյալ Նահանգներ՝ գերագույն համաժողովի նիստերին մասնակցելու համար:

«Մեծապես զգուշանալով և խորը մտահոգվելով մարդկանց առողջությամբ ամբողջ աշխարհով մեկ, ինչպես նաև կարեկցանք տածելով բոլոր նրանց հանդեպ, ովքեր տուժել են կամ կարող են տուժել COVID-19 վիրուսի պատճառով, մենք հետաձգում ենք առաջիկա գերագույն համաժողովին առնչվող ղեկավարների ժողովները»,- հայտարարել է Առաջին Նախագահությունն իր պատրաստած հայտարարության մեջ: «Մենք ցանկանում ենք լինել լավ քաղաքացիներ ամբողջ աշխարհով մեկ և անել հնարավորը, որպեսզի սահմանափակենք այս հիվանդության տարածումը: Մենք նաև ուզում ենք թեթևացնել մեր ղեկավարների, անդամների և նրանց ընտանիքների այն մտահոգությունները, որոնք վերաբերում են այս պահին ճամփորդելու տարակուսանքների հետ»:

Այս հետաձգումը վերաբերում է միայն համաժողովից առաջ կայանալիք ղեկավարների ժողովներին: Ներկայիս ծրագրերը ենթադրում են, որ 2020թ-ի ապրիլ ամսվա համաժողովի ընդհանուր նիստերը տեղի կունենան, ինչպես նախկինում հայտարարվել են։

«Մենք երախտապարտ ենք, որ բոլոր այն անդամները, ովքեր չեն մեկնում Սոլթ Լեյք Սիթի, հնարավորություն կունենան տեխնոլոգիական միջոցներով դիտել ապրիլյան գերագույն համաժողովի հեռարձակումները», - նշել է Առաջին Նախագահությունը: «Խորը կարեկցանք դրսևորելով, մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր տուժել են այս հիվանդությունից»:


 

Օգնություն

Այն ժամանակից ի վեր, ինչ Չինաստանին օգնություն տրամադրվեց բժշկական դիմակների, ակնոցների և հանդերձների տեսքով, Եկեղեցին բազմաթիվ դիմումներ է ստացել նմանատիպ օգնության խնդրանքով: Դրանք գնահատվում են և միջոցներ են ձեռնարկվում, քանի որ Եկեղեցին կարող է օգնել, չնայած այդ նյութերի մատակարարման և առաքման մեր կարողությունը սահմանափակ է այդպիսի նյութերի համաշխարհային մեծ պահանջարկի պատճառով:


 

Ամփոփում

Մենք երախտապարտ ենք ցուցաբերված աջակցության և մտահոգության համար: Եկեղեցին կշարունակի ուշադրությամբ հետևել իրադարձությունների զարգացմանը և, ըստ անհրաժեշտության, կկատարի բոլոր լրացուցիչ կարգավորումները: Մենք շարունակում ենք աղոթել այն բոլոր մարդկանց համար, ովքեր գտնվում են վիրուսի հարվածի վտանգի ներքո:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.