Առաջին Ցցի Կազմավորումը Հայաստանում
2013թ. Հունիսի 16-ին Երևանի Մարիոթ հյուրանոցում կայացավ Հայաստանի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համաժողովը: Համաժողովին ներկա էին Տասներկու Առաքյալների Քվորումից Առաքյալ Ռասել Նելսոնը տիկնոջ հետ և Տրածաշրջանի նախագահի խորհրդական երեց Մոլմը իր կնոջ հետ և յոթանասունից Երեց Մինասյանը:
Ցցի կազմավորումը հայտարարեց Երեց Մալմը, եկեղեցու անդամների համար դա հրաշալի անակնկալ ու քաղցր լուր էր, նրանք երկար էին սպասել այդ օրվան և միասին աշխատել էին այդ օրհնությունը ստանալու համար:
Ցիցը դա վարչական միավոր է, որը կազմված է ծխերից և ճյուղերից:
Ինչպես յուրաքանչյուր փոփոխություն այս մեկը նույնպես կատարվեց եկեղեցու անդամների քվյարկությամբ և հաստատմամբ:
Հայաստան Երևան Ցիցը ստեղծվեց հինգ Ծխով և չորս Ճյուղերով: Նոր Ցցի նախագահն է Հովիկ Հովհաննիսյանը, առաջին խորհրդականը Վարուժան Պողոսյանը և երկրոդ խորհրդականը Արթուր Սարգսյանը: Ցցի հայրապետն է Ավետիք Ղազարյանը:
Իր ելույթի ժամանակ Երեց Նելսոնը բոլորի ուշադրությունը հրավիրեց երեխաների շուրջ, խնդրեց, որ երեխները որևէ երգ երգեն: Նա նշեց, որ երեխաները մեր ապագան են, և ծնողները պետք է ուսուցանեն նրանց, որ նրանք Տիրոջից ստացել են մարմին որպես Տաճար և որ այն մեծագույն օրհնություն է և որի համար անհրաժեշտ է հոգ տանել: