First-Presidency5272-2018.JPG
Նորություններ

Ռասսել Մ Նելսոնը
հայտարարվել է, որպես
Եկեղեցու 17-րդ Նախագահը

Ռասսել Մ Նելսոնը հայտարարվել է, որպես
Եկեղեցու 17-րդ Նախագահը

 

«2018 թվականի հունվարի 14-ին՝ կիրակի օրը, Սոլթ Լեյք Սիթի Տաճարի վերին սենյակում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կարգվեց և ձեռնադրվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 17-րդ Նախագահ և Մարգարե:  Նախքան Եկեղեցու ղեկավարի իր ծառայությանն անցնելը, 2015 թվականի հուլիսի 15-ից Նախագահ Նելսոնը ծառայել է որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ: 1984 թվականի ապրիլի 7-ից  նա ծառայել է որպես այդ Քվորումի անդամ»:

«2018 թվականի հունվարի 14-ին՝ կիրակի օրը, Նախագահ Դալլին Հ. Օուքսը կարգվեց և ձեռնադրվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահության առաջին խորհրդական և Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ: 1984 թվականի մայիսի 3-ին նա կարգվել է Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ»:

«2018 թվականի հունվարի 14-ին՝ կիրակի օրը, Նախագահ Հենրի Բ. Այրինգը կարգվեց և ձեռնադրվեց որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահության Երկրորդ  Խորհրդական: Մինչ այդ, 2008-2018թթ., նա ծառայել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խորհրդական, իսկ 2007-2008թթ.՝ Գորդոն Բ. Հինքլիի խորհրդական: 1995 թվականի ապրիլի 1-ին նա կարգվել է Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ: 1992թ.-ի հոկտեմբերի 3-ից նա ծառայել է որպես Բարձրագույն Իշխանավոր»: 

«1985թ.-ի հոկտեմբերի 6-ից  Գործող Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը ծառայել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, ճամփորդել է ամբողջ աշխարհում, ուսուցանելով Եկեղեցու անդամներին և ուղղորդելով աշխարհասփյուռ Եկեղեցու ընթացիկ գործերը: 2018թ.-ի հունվարի 14-ին նա կարգվեց և ձեռնադրվեց որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Գործող Նախագահ»:

«2004թ.-ի հոկտեմբերի  2-ին Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը կարգվել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ: 2008թ. փետրվարի  3-ին նա կանչվել է որպես Եկեղեցու Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական և ծառայել է այդ պաշտոնում մինչև 2018թ.-ի հունվարը: 1994թ.-ի ապրիլից նա ծառայում է որպես Բարձրագույն Իշխանավոր»:  

«2008թ.-ի փետրվարի 3-ից Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ծառայել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 16-րդ նախագահ»,  «Նա մահացավ 2018թ.-ի հունվարի 2-ին Յուտայի Սոլթ Լեյք Սիթիում գտնվող իր տանը: Նրա ընտանիքը իր կողքին էր, երբ ավանդեց հոգին: Նա մահացավ  90 տարեկան հասակում ծերությունից»:

Առաջին նախագահությունը Եկեղեցու բարձրագույն կառավարող մարմինն է: Նրա անդամները Հիսուս Քրիստոսի անվան հատուկ վկաններն են, ովքեր կանչված են ուսուցանելու և վկայելու Նրա մասին ամբողջ աշխարհում:

Տասներկու Առաքյալների Քվորումը Եկեղեցու կառավարման երկրորդ բարձրագույն նախագահող մարմինն է: Նրա անդամները ճամփորդում են ամբողջ աշխարհում՝ որպես Հիսուս Քրիստոսի անվան հատուկ վկաներ և ծառայում են Առաջին Նախագահության ղեկավարման ներքո: 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.