Նորություններ

Որովհետև Նա ապրում է

Եկեղեցին տարածում է Զատկի տոնին նվիրված «Որովհետև Նա ապրում է»  տեսանյութ

2015թ. մարտի 28-ին, շաբաթ օրը, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կմեկնարկի Զատկի տոնին նվիրված նախաձեռնությունը, որը կենտրոնանում է  Հիսուս Քրիստոսի ուսմունքների շուրջ: Ակնկալվում է, որ «Որովհետև Նա ապրում է» նախաձեռնությունը կհասնի միլիոնավոր մարդկանց հասարակական մեդիայի, այցելուների կենտրոններում մեկ ամիս տևողությամբ ցուցադրումների, անդամների և միսիոներների և համացանցում տարբեր կայքերում տարածման միջոցով:

Եկեղեցու Առաջին Նախագահությունը է-նամակ կուղարկի անդամներին մարտի 28-ին, հրավիրելով նրանց մասնակցել նախաձեռնությանը: Լիահոնա ամսագրի մարտ ամսվա համարը նույնպես կներկայացնի լրատվական այս ջանքերն իր էջերին:

«Որպես Տեր Հիսուս Քրիստոսի հետևորդներ այս վերջին օրերում մենք կոչված ենք նաև վկայելու Փրկչի Քավության և Հարության իրականության մասին: 

… Ժամանակների գագաթնակետին հրեշտակ-սուրհանդակների նման մենք նույնպես հայտարարում ենք. «Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առավ» [Մատթեոս 28.6]: Նա ապրում է: Եվ որովհետև Նա ապրում է, մենք նույնպես կարող ենք ճանաչել «խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում» (ՎևՈւ 59.23)», - ասել է Երեց Ռասսել Մ Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից  Ensign ամսագրի մարտ ամսվա համարում: 

«Այս ուղերձով մենք կլինենք աշխարհի գրեթե յուրաքանչյուր երկրում, հրավիրելով բոլորին ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին և հետևել Նրա օրինակին առօրյա կյանքում», - ավելացրեց Գրեգ Դրուբեյը՝ Եկեղեցու միսիոներական բաժնի լրատվական տնօրենը:

Դրուբեյը բացատրեց, որ նախաձեռնության միտքը ծագել է «Կենդանի Քրիստոսը» փաստաթղթից, որը հրատարակվել է Եկեղեցու կողմից 2000թ. հունվարին: «Այդ յուրահատուկ փաստաթուղթը, որը ստորագրվել է ապրող մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից, որոնք հատուկ իրավասություն ունեն վկայելու Հիսուս Քրիստոսի մասին, տալիս է ոգեշնչում, հիմք և հրավեր, որը մենք ցանկանում ենք առաջարկել աշխարհին», - ասաց նա:

«Որովհետև Նա ապրում է» նախաձեռնության նյութերը սկսած մարտի 28-ից, շաբաթ օրը, ամեն օր կհայտնվեն հասարակական մեդիայի էջերին:  Հասարակական մեդիայում տեղադրված նյութերը կտրամադրեն օրհնությունների օրինակներ, որոնք մատչելի են մեզ մեր առօրյա կյանքում: Նրանց, ովքեր կիսվում են առցանց նյութերով, խորհուրդ է տրվում հասարակական մեդիայի իրենց հաղորդակցման մեջ օգտագործել #ՈրովհետևՆաԱպրումէ կցապիտակը: Այդ ոգեշնչող ուղերձներով հնարավոր կլինի կիսվել ողջ տարվա ընթացքում:

Եկեղեցին մեկնարկել է ՆաԱպրումէ.mormon.org վեբ կայքը, որտեղ կարելի է դիտել «Որովհետև Նա ապրում է» տեսանյութը, որը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի ուսմունքները և այն ամենը, ինչ Նա հնարավոր է դարձրել Իր Քավության միջոցով, գտնելու, սովորելու և դրանց հետևելու վրա: Փրկչի կյանքի վերջին շաբաթվա պատմությունը կշարադրվի օր առ օր:

Վեբ կայքը և մոտ երկու րոպե տևողությամբ տեսանյութը մատչելի են 21 լեզուներով. անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ալբաներեն, հայերեն, սիբուանո, չինարեն, հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորերեն, լատիշերեն, լեհերեն, ռուսերեն, շվեդերեն, թագալոգ, թայերեն և ուկրաիներեն:

Եկեղեցին մեկնարկեց Զատկի իր առաջին նախաձեռնությունը 2014թ.՝ «Նրա շնորհիվ» վերնագրով մեկ շաբաթ տևողությամբ քարոզարշավով: Այն պարունակում էր տեսանյութ YouTube-ում, որը ցուցադրման առաջին շաբաթվա ընթացքում հավաքեց ավելի քան 5 միլիոն դիտում:

Դեկտեմբերին մեկ ամիս տևողությամբ «Նա է Ընծան» նախաձեռնությունը հասանելի դարձավ միլիոնավոր մարդկանց հասարակական մեդիայի, այցելուների կենտրոններում ցուցադրումների, անդամների և միսիոներների միջոցով: Տեսանյութը ունեցավ ավելի քան 33 միլիոն դիտում: Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը կենտրոնացած էր Երկնային Հոր սիրո վրա, որը դրսևորվել է Հիսուս Քրիստոսին՝ որպես սրբազան պարգև մատուցելու միջոցով: 

«Այսպիսով, այս նախաձեռնության բոլոր բաղադրիչները,  մինչև իսկ 2015թ. Սուրբ Ծնունդը ընկած ժամանակահատվածում, լրացնելով միմյանց կշարունակեն այս ուղերձներով կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի շուրջ», - ասաց Դրուբեյը: 
 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.