Նորություններ

Ողջախոհ երկխոսության շրջանը

Համերգավար Լինդզի Ստերլինգը նկարագրում է իր հավատքը

Ողջախոհ երկխոսության շրջանը

2016 թվականի հունվարի 13-ին «Հաֆփոստ Լայվ»-ից վերցված մի հատվածում համերգավար Լինդզի Ստերլինգը նկարագրում է իր հավատքը` որպես «մի ամրակ իմ կյանքում, որն օգնում է ինձ պահպանել իմ անձը, երբ մնացած այլ բաները փոփոխության են ենթարկվում»: Նա այնուհետև նշում է, թե ինչպես են իր երկրպագուներն արձագանքում, երբ իմանում են, որ ինքը Վերջին Օրերի Սուրբ է:

«Ամեն անգամ, երբ ես խոսում եմ դրա մասին, հետաքրքիր է [տեսնել] այս երկկողմանի մեկնաբանությունների հոսքը, սկսած՝ «Շարունակի՛ր այդպես»,  «Տերը բարի է», վերջացրած՝ «Օհ, դուք ինձ առաջ դուր էիք գալիս, մինչև ես լսեցի, թե ինչպես եք դուք դրա մասին խոսում»:  Ստիրլինգն ասում է. «Շատ տխուր է, որ հավատքի մասին խոսելն առաջացնում է այդպիսի հսկայական անջրպետ»:

Չնայած մտահոգություններին, այս բաժանումը այնքան էլ բացարձակ չէ, քան այն թվում է առաջին հայացքից. մարդը կարող է խուսափել կրոնի մասին տարբեր խոսակցություններից,  և պարտադիր չէ, որ նա լինի աշխարհիկ: Ճիշտ է, որ հեղինակավոր «Փյու» Հետազոտական Կենտրոնը պատմում է մեզ, որ «նոները» (այն մարդիկ, ովքեր չունեն կրոնական պատկանելություն և կազմում են ԱՄՆ-ի բնակչության գրեթե մեկ քառորդը), դառնում են «ավելի ու ավելի աշխարհիկ»: Եվ ինչքան երիտասարդ են, այնքան ավելի մռայլ են նրանք, ովքեր պատկանում են մի եկեղեցու, որը կարող է ընդունել իրերն ու երևույթներն այնպես, ինչպես կան: 1990-1996 թվականներին ծնվածների շրջանում հարցվածների միայն 38 տոկոսն է ասում, որ կրոնը կարևոր է իրենց կյանքում: Բայց հատկապես բոլոր նոների 61 տոկոսը հավատում են Աստծուն:

Եթե, ինչպես «Փյու»-ն է հաղորդում, հարցվածների միայն մեկ քառորդից էլ պակաս մասն են կարդում սուրբ գրություններ կամ մասնակցում աղոթքի` առնվազն շաբաթը մեկ անգամ կամ ապավինում կրոնական ուսմունքներին` բարոյական առաջնորդության համար, ապա մենք կարող ենք ենթադրել, որ, այն, ինչ նրանք ընկալում են որպես կազմակերպված կրոն, կրոնական փորձառության հետ լավատեղյակութան պակասի արմատն է: Այն գիտելիքը, որ նրանք ունեն կրոնի մասին, հազիվ է անցնում վերնագրի մակարդակից այն կողմ:

Օգնել նրանց, ովքեր չեն պատկանում որևէ եկեղեցու, որ հասկանան կրոնը և նրա շարժառիթները, ավելի մեծ հավանականությամբ արդյունավետ կլինի (թեև դա հաստատ չէ), եթե հավատքի տեր մարդիկ ունենան ոչ միայն գիտելիք այն ամենի մասին, ինչին հավատում են, այլև բացատրեն, թե ինչու են հավատում դրան  և կարողանան բացատրել այդ հավատքը այնքան հստակ, որ նրանց վկայությունը սխալ չհասկացվի: Եվ սա, հուսով ենք, կհանգեցնի նրան, ինչը մի գրող կոչում է «ողջախոհ երկխոսության շրջան և իրական հասկացողության ու հարատև համաձայնությունների կեղծման ծանր աշխատանք»: Սակայն, կրոնի իրական ըմբռնումն ավելին է, քան հավատքի նկարագրությունը. դա ավելի շատ հարաբերությունների, բարի գործերի և վստահության մասին է, որը գալիս է լավ վարքից:

 Փոխվել դերերով և դրսևորել հավատք 

 Հաճախ, այն, ինչ մեզ անծանոթ է, համարում ենք տարօրինակ և նույնիսկ` սարսափազդու, այնպես որ զարմանալի չէ, որ շատերը, ովքեր չունեն պաշտոնական կրոնական փորձառություն, կազմակերպված կրոնը կհամարեն ոչ միայն անկարևոր, այլև հավատքի հռչակումը կհամարեն հիմար կամ սպառնացող: Միգուցե թյուրիմացությունները կարելի է նվազեցնել և հարգանքը մեծացնել, եթե երկու կողմերն ավելի հաճախ դերերով փոխվեն. մի գործողություն, որը Ռաբբի Ջոնաթան Սաքսը  նկարագրում է որպես «դնել ձեզ այն մարդու տեղում, ում դուք արհամարհում եք, խղճում  կամ պարզապես չեք հասկանում»: Ինչի՞ է նման` լինել մեկ ուրիշի տեղում: Ինչու՞ են նրանք մտածում այն` ինչ մտածում են, և անում այն` ինչ անում են:  Առանց նրանց հետ զգալի կապ հաստատելու, մենք չենք կարող իմանալ նրանց համոզմունքները, նրանց մշակույթը կամ նրանց փորձառությունները:

 Ռասսել Մուրը՝ Հարավային մկրտչական կոնվենցիայի էթիկայի և կրոնի ազատության հանձնախմբի գլխավոր ղեկավարը, խոսում է նրանց մասին, ովքեր համաձայն չեն քրիստոնյաների հետ ընտանեկան հարցերի վերաբերյալ. դա կարող է նաև վերաբերել  նրանցից շատերին, ովքեր չեն հասկանում ապրած կրոնական փորձառությունը: «[Նրանք] դավադրության ինչ-որ մաս չեն կազմում, ինչպես մի մուլտֆիլմի չարագործ, ով ծրագրում է դավադրություն: Նրանք նման են բոլորիս՝ փնտրում են ճանապարհ, որը ճիշտ է  իրենց համար: Մենք պարտավոր ենք սիրել նրանց, ովքեր համաձայն չեն մեզ հետ, այդ թվում նրանց, ովքեր տեսնում են մեզ որպես մոլեռանդների: Նրանք մեր թշնամիները չեն»: Իսկ Դենիել Մարկը՝ ԱՄՆ-ի  միջազգային կրոնական ազատության հանձնախմբից, ավելացնում է. «Կա մեծ ճշմարտություն այս խոսքերում.  եթե միայն մարդիկ սկսեին ճանաչել միմյանց, նրանք  իրար շատ ավելի կհարգեին»:

Բայց հավատացյալների ու բոլոր տեսակի աշխարհիկների միջև լարվածության թուլացումը  պահանջում է դերերի հակադարձում և մյուսի մեջ մարդ տեսնելու ունակություն:  Հավատքի և փորձառության ինչը, ինչուն և ինչպեսը միմյանց կապելը առանցքային դեր է խաղում: 

Բոլորս ունենք մտածելակերպի, խոսելաձևի և գործելաձևի տաբերություններ, որոնք յուրահատուկ են մեզ և ներկառուցված են մեր առօրյա կյանքում: Այս բաները հաճախ այնքան սովորական և ծանոթ են մեզ, որ կարծում ենք, թե բոլորը հասկանում են մեր համոզմունքները, մեր բառապաշարը և գործողությունների դրդապատճառները: Բայց դա այդքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ: Հավատքի պատկանող յուրաքանչյուր մարդ գիտի, որ աշխարհի կրոնական ավանդույթները հսկայական են և բազմազան ու կարող են վերցնել մի կյանք տևող ժամանակ, որպեսզի լիովին հասկանալի լինեն նույնիսկ ամենաբարեպաշտի համար:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահության Նախագահ  Դիթեր Ֆ. Ուխդորֆը սովորեցնում է, որ նրանք, ովքեր «դադարեն հարցեր տալ, դադարեն մտածել և խորհել», կարող են «խափանել» երկնքից եկած ուղղորդումը: Այսպիսով, որպես հավատքի մարդիկ, մենք պետք է նայենք դեպի վեր և դեպի  ներս ու հարցնենք ինքներս մեզ, թե արդյո՞ք մենք բավականաչափ գիտենք մեր հավատքի և սովորույթների մասին, որպեսզի հստակ ձևակերպենք դրանք օտարներին և մեր համաքաղաքացիներին: Արդյո՞ք մենք ընդունակ ենք, ինչպես Պետրոս առաքյալն էր ասում,  «պատասխան տալու ամէն մարդու, որ կըխնդրէ [մեզ] [մեր] մեջ եղած յոյսի պատճառը»:

Մենք պիտի կիսվենք մեր համոզմունքներով և կարծիքներով միմյանց և արտաքին աշխարհի հետ` պահելով մեր մտքում Մուրի խոսքերը. «միմյանց կապել բաները, որոնք մենք մեկ անգամ ևս կարող ենք ստանձնել»:Օրինակ, համոզմունքը, որ ամուսնությունը պետք է լինի տղամարդու և կնոջ միջև, այլևս ակնհայտ չէ շատերի համար: Գիտակցելով, որ ոչ բոլորն են մտածում կամ հավատում մեր նման, Վերջին Օրերի Սրբերի ղեկավարները տրամադրել են աղբյուրներ, որոնք բացատրում են ամուսնության աստվածային ինստիտուտը (տես, օրինակ, այստեղ, այստեղ և այստեղ): Եկեղեցին նաև զբաղվում է կառուցողական երկխոսությամբ միասեռականների իրավունքների կողմնակիցների հետ, և 2015 թվականանին դա հանգեցրեց պատմական օրենսդրության ընդունմանը Յուտա նահանգում, որը պաշտպանում է կրոնական ազատությունը և կանխում է բնակարանային և աշխատանքի տեղավորման խտրականությունները (տես` օրենսդրությունը խրախուսող մամլո ասուլիսի ներդիրը): Առաջին հերթին, մենք պետք է հիշենք Նոր Կտակարանում Պողոս առաքյալի իմաստուն խորհուրդը՝ ուղղված առաջին Սրբերին, որ հետևեն, որ իրենց ուսմունքները տրամադրվեն «շնորհով, աղով համեմուած»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.