Երեց Ռիչարդ Գ. Սքոթ
ՍՈԼԹ ԼԵՅՔ ՍԻԹԻ - Սեպտեմբերի 22ին, ժամը 13:45 Սոլթ Լեյք Սիթիում ծերության պատճառով մահացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը: Նա 86 տարեկան էր: (ծննդյան օրը` 7 նոյեմբերի, 1928թ.)
Երեց Սքոթը հաստատվել էր որպես առաքյալ 1988թ. հոկտեմբերի 1ին: Նա կանչվել էր որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ 1977թ. ապրիլի 2ին և ծառայել որպես այդ քվորումի նախագահության անդամ 1983թ. հոկտեմբերից մինչև 1988թ.՝երբ կանչվեց որպես առաքյալ:
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
«Երեց Սքոթը ունակ էր, շատ բարեհաջող հաջող իր հայացքն ուղղում էր դեպի հավերժություն», - ասել է Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից, ով ծառայել է որպես երիտասարդ միսիոներ Երեց Ռիչարդ Գ. Սքոթի ղեկավարության ներքո: Նրա ուղերձները հույսով լեցուն էին: Եվ նա չէր ներում ապաշխարության և Քավության հարցերում, քանի որ գիտեր, որ այդտեղից է հույսը գալիս, որ մարդը կարող է հույս ունենալ ճշմարիտ, լիարժեք ապաշխարության հետևանքով և Քավության շնորհիվ` ունենալով Հիսուս Քրիստոսի շնորհն իր կյանքում»:
Նոր Կտակարանի առաքյալների պես Վերջին Օրերի սուրբ առաքյալները կանչված են լինելու Հիսուս Քրիստոսի հատուկ վկաները: Երեց Սքոթը մեկն էր այն 15 տղամարդկանցից, ովքեր օգնում են վերահսկել ամբողջ եկեղեցու աճն ու զարգացումը, որն ավելի քան 15 միլիոն անդամ ունի:
Երեց Սքոթն ուսուցանել է. «Մի քանի բաներ կան կյանքում, որոնք մեզ այնքան շատ ուրախություն են բերում, երբ ապրում ենք մեկ ուրիշին օգնելով` բարելավելով նրա կյանքը»:
«Ես չեմ գնա որևէ տեղ, հատկապես Լատինական Ամերիկայում, որտեղ նա ծառայել է երկար ժամանակ` տարբեր վայրերում, չեմ գնա որևէ տեղ, ուր ես չեմ տեսնի նրա ոտնահետքերը, որտեղ ես չեմ հանդիպի մեկին, ում վրա նա որևէ կերպ ազդեցություն չի ունեցել», - ասել է Երեց Քրիստոֆերսոնը:
Ռիչարդ Գորդոն Սքոթը ծնվել է 1928թ. նոյեմբերի 7ին Պոկատելլոյում, Այդահո, Քեննեթ Լերոյի և Մերի Ուայթլ Սքոթերի ընտանիքում: Նա ծառայել է լիաժամկետ միսիան Ուրուգվայում և նախագահել է Արգենտինայի հյուսիսային միսիան Կորդովայում, (Արգենտինա), 1965թ.-ից մինչև 1969թ.:
Նա ավարտել է Ջորջ Վաշինգտոնի Համալսարանը որպես ինժեներ-մեխանիկ, և հետագայում աշխատել է իր թեզի պաշտպանության վրա` միջուկային ինժեներիայի ասպարեզում Օուք Ռիջում, (Թենեսի): 1953թ.-ից մինչև 1965թ. Երեց Սքոթը ծառայել է ծովակալ Հայման Ռիքովերի աշխատակազմում, ղեկավարելով միջուկային վառելիքի կիրառումը ռազմածովային և ցամաքային էլեկտրակայանների լայն ցանցերում : Նա որպես մասնավոր խորհրդատու աշխատել է նաև ատոմային էներգիայով զբաղվող ընկերություններում:
2008 թվականին Բրիգամ Յանգ Համալսարանը Երեց Սքոթին շնորհել է քրիստոնեական ծառայության պատվավոր դոկտորի աստիճան:
Երեց Սքոթի մահվանից 20 տարի առաջ` 1995թ. մայիսի 15ին, մահացել է նրա կինը` Ջենինը: Եկեղեցու բազմաթիվ անդամներին Երեց Սքոթը հայտնի էր իր կնոջ նկատմամբ ունեցած անսահման սիրով : Նա ունեցել է յոթ երեխաներ, թոռներ և ծոռներ:
«Նա կհիշվի որպես անխոնջ աշխատող, անխոնջ ծառա, Տիրոջ ընկերը, ով իր կյանքը նվիրեց Տիրոջ գործին և երջանիկ էր դա անելով», - ասել է Երեց Քրիստոֆերսոնը: Կարծում եմ, նա միշտ կհիշվի որպես մեկը, ով հույս բերեց:
Եկեղեցին կհայտարարի թաղման վերաբերյալ մանրամասները, երբ հայտնի դառնան: Դեռ որոշված չէ, թե Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումում երբ է կանչվելու և հայտարարվելու Երեց Սքոթին փոխարինողը: