Նորություններ

Հռոմ, Իտալիա, Տաճարը բաց է
հանրային շրջայցերի համար

Այս ամիս կսկսվեն հանրային շրջայցերը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Հռոմ, Իտալիա, տաճարում, որը Եկեղեցու 162-րդ գործող տաճարն է աշխարհում:

«Այն սքանչելի է», - ասում է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը, ով ծառայում է որպես Տաճարի և Ընտանեկան Պատմության Բաժանմունքի նախագահ: «Տաճարը կառուցվել է հրաշալի վարպետությամբ և կատարելությամբ»:

 

Տարիների շինարարությունից հետո Իտալիայյում Վերջին Օրերի Սրբերի առաջին տաճարը բաց կլինի հանրության համար բաց դռների օրերին, սկսած երկուշաբթի՝ 2019թ. հունվարի 28-ից մինչև շաբաթ՝ 2019թ. փետրվարի 16-ը, բացի կիրակի օրերից:

Հռոմ Իտալիա Տաճարը տեղակայված է Հռոմից դեպի հյուսիս-արևելք գտնվող Լա Չինկինա Բուֆալոտա գյուղի մոտ: Տաճարի ճարտարապետությունը ոգեշնչված է հին հռոմեական ոճով: Արտաքին հարդարանքը կատարված է Բիանկո Սարդոյից բերված գրանիտով:

Տաճարի նախագիծը

«Նախագիծը պետք է լիներ այնպիսին, որ երբ մարդիկ ոտք դնեին այս վայրը, զգային, որ Իտալիայում են», - ասում է ճարտարապետ Նիլս Վալենթայները: «Նրանք կճանաչեն ոճը նյութերի, նախագծի և շրջակայքի շնորհիվ:

Վալենթայներն ասաց, որ տաճարի նախագիծը ոգեշնչված է Սան Կարլինոյի՝ Հռոմում գտնվող հռոմեական կաթոլիկ եկեղեցու նախագծով: «Կորաձև առաստաղներ, կորաձև պատեր, որոնք ներկայացված են սյունաշարերով և սյուներով»: Եվ դրանով սկիզբ դրվեց կորաձև եկեղեցու, կորաձև տաճարի և տաճարի շենքի այս գաղափարին, որն արտացոլվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին տեսքում»:

Հռոմ, Իտալիա, տաճարը 15 ակր տարածք զբաղեցնող կրոնական և մշակութային կենտրոնի մի մասն է, որն իր մեջ ներառում է բազմաթիվ գործառնություններ ունեցող ժողովատուն, այցելուների կենտրոն, ընտանեկան պատմության կենտրոն և կացարան այցելուների համար:

Տաճարի ներքին հարդարանքը

Տաճարի մուտքի մոտ, հատակից մինչև առաստաղ բարձրացող ապակենկարով պատի վրա պատկերված է մի տեսարան Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքից: Ապակենկարով պատուհանների գաղափարը ոգեշնչված է ձիթենիով:

Տաք հողագույնի տոները և երկնագույն, բրոնզե ու ոսկե երանգները կարելի է տեսնել ամբողջ ներքին հարդարանքում: Լավագույն արհեստավորներն ու վարպետները աշխատել են բարձր որակի նյութերով, որոնց թվում են՝ հյուսիսային Տոսկանիայում գտնվող քարհանքի Պերլատո Սվեվո քարը հատակի համար, Սենիա մարմարը Իսպանիայից, մուգ կարմրավուն շագանակագույն Սափելեն, նրբատախտակից և բալի փայտից ատաղծագործական նյութերը և Մուրանո ապակուց Վենետիկից:

«Մենք օգտագործում ենք ամենալավ նյութերը, քանի որ սա Տիրոջ տունն է», - ասում է Երեց Բեդնարը: «Տաճարը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր սիրո և նվիրվածության արտահայտումն է: Ոչինչ չափազանց շատ չէ Տիրոջ համար»:

«Մենք մեր վարպետներից պահանջում ենք հնարավոր ամենաբարձր չափանիշներ», - բացատրում է Բրեթ Վուդզը՝ ծրագրի վերահսկիչը:

Վուդզն ասում է, որ տաճարի մեծ նախասրահի սանդուղքը պատրաստված է ճարտարագիտական մեծ վարպետությամբ: «Այն ամրացված է միայն գագաթից և հատակին, ուստի այն ազատ լողացող սանդուղք է և, իհարկե, էլիպսաձև է»: Սանդուղքի օվալ կառուցվածքը հիշեցնում է Միքելանջելոյի Պիացա Դել Քամփիդոլիո գլուխգործոցը, որը գտնվում է Քափիթոլին Հիլի մոտ Հռոմում:

Տաճարի ամբողջ տարածքում կախված են բնօրինակ կտավներ, որոնք տաճարի հյուրերին հիշեցնում են Հիսուս Քրիստոսի, Նրա ուսմունքների և Նրան հետևելու մասին: Մկրտարանում կախված նկարում պատկերված է Փրկիչի մկրտությունը Հովհաննես Մկրտիչի կողմից:

Մկրտարանի նպատակն է՝ հետևել Փրկիչի օրինակին, մտնել մկրտության ջրերը և պահել Նրա պատվիրանը, ըստ որի բոլորը պետք է մկրտվեն: Տաճարում կարող են կատարվել փոխարինող մկրտություններ նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել մկրտվել այս կյանքում:

Կորաձև լուծումները շարունակվում են նաև մկրտարանում, որտեղ ներկառուցված քարը պտտվում է օվալաձև լողավազանի շուրջը, որը զարդարված է հռոմեական ոճի տերևաքանդակներով: Լողավազանը իրենց վրա են պահում է 12 ցուլերը, որոնք խորհրդանշում են Իսրայելի 12 ցեղերը:

Ուսուցման սենյակում, որտեղ Եկեղեցու անդամները սովորում են Աստծո սիրո, կյանքի ստեղծման ու նպատակի մասին, գտնվում է մի որմնանկար, որում պատկերված են Իտալիայի բնապատկերները՝ սարերից մինչև ծովը:

Բարոկկոյի դարաշրջանի շունչը զգացվում է հարսանեկան սենյակում, որն ընդգծվում է բյուրեղապակյա մոմակալներով և ձեռքով ներկված աթոռներով:

Կնքման սենյակում հայելիների թվացյալ անվերջ արտացոլանքը խորհրդանշում է հավերժությունը: Այդ սենյակներում հավատարիմ Վերջին Օրերի Սրբերը մասնակցում են սրբազան արարողությունների, որոնցով ընտանիքները հավերժ միմյանց են միանում:

Սքանչելի ջահը, որը պարունակում է հազարավոր բյուրեղապակյա պրիզմաներ, ծառայում է որպես գեղազարդ սելեստիալ սենյակի համար. մի վայր, որը ներկայացնում է առաջընթաց և մուտք դեպի երկինք: Սենյակը նաև լի է նրբաճաշակ կահույքով, որն իտալական վարպետների ձեռքի աշխատանքն է ներկայացնում:

Այցելուների կենտրոնը

Այցելուների կենտրոնում կանգնած է Քրիստոսի բնական մեծությամբ արձանը և Տասներկու Առաքյալների արձաններըը՝ տաճարի մեծ պատուհանների դիմաց: Արձանները հանդիսանում են քանդակագործ Բերթել Թորվալդսենի քանդակների կրկնօրինակները, որոնք ցուցադրված են Դանիայի Սուրբ Տիրամոր Եկեղեցում, բացառությամբ Հուդա Իսկարիովտացու արձանի, որը փոխարինվել է Պողոս Առաքյալի արձանով: Հատուկ թույլտվություն է ստացվել նաև Լյութերական եկեղեցուց թվայնացնելու օրիգինալ պատկերները: Կառառա մարմարը երեք-քառորդ մասշտաբի արձանների համար վերցվել է Տոսկանիայի նույն հանքավայրից, որտեղից վերցվել է մարմարը Միքելանջելոյի Դավիթի համար:

«Երբ տեսա Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Տասներկու Առաքյալների արձանները, ես մի սքանչելի հոգևոր պահ ապրեցի», - ասում է Երեց Բեդնարը:

Արձանների գեղեցկությունը լրացնում է ձիթենիներ պատկերող իտալական բնապատկերի որմնանկարը:

Պիացա

Այցելուների կենտրոնը, տաճարի այցելուների կացարանը և ժողովատունը տաճարին միացված են իտալական ոճով կառուցված հրապարակով՝ պիացայով, որը կառուցված է տեղական տրավերտինից:

«Այս քարագործ արհեստավորների արդեն յոթերորդ սերունդն է», - ասում է Ալբերտո Մալարան՝ Տաճարային շինությունների կառավարչի գլխավոր օգնականը, ով ասաց նաև, որ այս վարպետ քարագործները 400 ժամ են անցկացնում դասասենյակում:

«Եկեղեցին նաև հավաքել և օգտագործել է 110 տարեկան բազալտե սալարկները Հռոմի փողոցներից՝ տաճարի շրջանցիկ ճանապարհը կառուցելու համար:

Եթե ուշադիր նայեք այս քարերին, կտեսնեք, որ դրանց ակոսները մաշված են հին սայլերի անիվներից», - պատմում է Մալարան:

Բաց դռների օր և նվիրագործում

Եկեղեցու ղեկավարները կհանդիպեն լրատվամիջոցների հետ և նրանց համար շրջայց կանցկացնեն Հռոմ, Իտալիա, տաճարում 2019թ. հունվարի 14-ին, երկուշաբթի: Հատուկ շրջայցեր կառավարության ներկայացուցիչների, գործարարս, իրավապահ, միջկրոնական և մարդասիրական կազմակերպությունների համար կանցկացվեն տաճարում երեքշաբթի՝ հունվարի 15-ից մինչև երեքշաբթի՝ հունվարի 25-ը, նախքան դռները կբացվեն հանրության համար երկուշաբթի՝ հունվարի 28-ին:

Հանրության համար տաճարի բաց դռների օրվա ամրագրումները կարող են կատարվել առցանց՝ templeopenhouse.lds.org:

Տաճարը պաշտոնապես կնվիրագործվի կիրակի՝ 2019թ. մարտի 10-ից մինչև երեքշաբթի՝ մարտի 12-ը:

Անդամները նոր տաճարում կարող են սկսել մասնակցել արարողությունների մարտի 19-ից սկսած։

Պատմական տեղեկություն

Եռահարկ և 40000 քառակուսի ոտնաչափ տարածությամբ տաճարի շինարարությունը սկսվել է 2010թ. հոկտեմբերի 23-ին, երկու տարի անց նրանից հետո, երբ Հռոմ, Իտալիա, տաճարի մասին հայտարարեց Եկեղեցու Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը: Նա և Եկեղեցու տեղական համայնքի ղեկավարները մասնակցեցին հիմնարկեքի արարողությանը՝ groundbreaking ceremony.

«Դժվար է նկարագրել իմ զգացումները», - ասում է Եկեղեցու նախկին միսիոներներից Քրիստիան Բրունոն: «Հոգին շրջապատել էր մեզ: Մեծ օր էր ինձ համար, իմ ընտանիքի և Իտալիայի Սրբերի համար»:

Վերջին Օրերի Սրբերը և այլ քրիստոնյաներ Հռոմը համարում են աշխարհի պատմական վայրերից մեկը, բիբլիական քաղաք, որտեղ հին առաքյալներ Պետրոսն ու Պողոսը քարոզել են Հիսուս Քրիստոսի ավետարանը:

1997թ. Եկեղեցին գնեց տաճարի տարածքը, որը մի ամայի ագարակ էր 15 ակր հողատարածքով: Ագարակում կային մի մեծ տուն, ձիթենու փոքր այգի, և դրսի ջեռոց պիցցայի պատրաստման համար:

«Պատանեկության տարիներին ես սովորաբար գալիս էի այստեղ, և մենք ֆուտբոլ էինք խաղում», - ասում է Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տեղացի մի անդամ Ստեֆանո Մոսկոն: «Իսկ այնտեղ կար մի քար, որի վրա պիցցա էինք պատրաստում»:

Ծառերը

Հին ագարակի ձիթենիները պահպանվել են, իսկ հրապարակում տնկվել են հյուսիսային Իտալիայից բերված 400-500 տարեկան ձիթենիներ:

«Ձիթապտուղն ու ձիթենին մեծ խորհրդանշական իմաստ ունեն, քանի որ ծառերի արմատները խորն են ընկղմվում հողի մեջ», - ասում է Երեց Բեդնարը: Երբ կտրում են ձիթենու արմատները, դրանք նորից ծիլ են տալիս: Դրանք չեն մեռնում, այլ շարունակում են ծիլ տալ: Ոմանք պնդում են, որ դա հավանաբար խորհրդանշում է վերականգնումը»:

Եկեղեցին պահպանել է նաև իտալական սոճու ծառերը, որոնք աճում են տաճար տանող աստիճանների կողքին:

Տաճարները

Տաճարը կսպասարկի Եկեղեցու ավելի քան 23000 անդամների, որոնք ապրում են Իտալիայում և հարևան երկրներում: Ներկայումս աշխարհում կան ավելի քան 160 գործող տաճարներ, այդ թվում՝ 12 տաճար Եվրոպայում:

«Մեր տաճարներում կատարվում են սրբազան և կարևոր արարողություններ, որոնք մենք ստանում ենք որպես Եկեղեցու անդամներ», - ուսուցանում է Երեց Բեդնարը: «Եվ այդ արարողությունները խաղաղություն են բերում: Դրանք նպատակ են բերում: Դրանք ուրախության կարևոր աղբյուրներ են»:

Վերջին Օրերի Սուրբ առաքյալը շարունակում է. «Բոլոր տաճարներն էլ կարևոր են, քանի որ տաճարն այն կետն է, որտեղ հատվում են երկինքն ու երկիրը: Տաճարը Տիրոջ տունն է: Դա Նրա տունն է, որտեղ մենք սովորում ենք նրա մասին և երկրպագում ենք Նրան»:

Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարները տարբերվում են ժողովատներից, որտեղ անդամները կիրակի օրը հանդիպում են երկրպագության ծառայությունների համար: Տաճարը համարվում է «Տիրոջ տունը», որտեղ Հիսուս Քրիստոսի ուսմունքները վերահաստատվում են ամուսնության, մկրտության և այլ արարողությունների միջոցով, որոնք միավորում են ընտանիքները հավերժության համար:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.