Հայտարարվել է Յուտայի Սեդար Սիթիում և Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում նոր տաճարներ կառուցելու մասին
183-րդ Տարեկան Համաժողովի շաբաթ օրվա առավոտյան նիստին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ` Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց Յուտա նահանգի Սեդար Սիթիում և Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում նոր տաճարներ կառուցելու ծրագրերի մասին: Տաճարների կոնկրետ տեղերը կհայտարարվեն ավելի ուշ:
Սեդար Սիթի, Յուտա
Սեդար Սիթիի տաճարը Յուտայում թվով 17-րդ տաճարը կլինի, հաշվի առած նաև Յուտայի Փեյսոն և Պրովո Սիթի Սենթեր տաճարները, որոնք ևս հայտարարվել են, ինչպես նաև Յուտայի Օգդեն տաճարը, որն այժմ վերանորոգվում է: Յուտայում մոտավորապես երկու միլիոն եկեղեցու անդամներ կան:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Բրազիլիան 200 միլիոն մարդկանց տունն է, ներառյալ եկեղեցու 1,173,000-ից ավել անդամների: Բրազիլիան վեցը գործող տաճարների վայր է, ևս մեկը հայտարարվել է Բրազիլիայի Ֆորտալեզայի համար, և այսօրվա հայտարարված տաճարը կլինի ութերորդը: Բրազիլիայի Սաո Պաուլո տաճարը առաջինն էր Բրազիլիայում, որն ավարտվել էր 1978թ.-ին:
Տաճարների մասին
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները համարում են տաճարները “Տիրոջ տները”, երկրի վրա ամենասուրբ վայրերը: Հակառակ եկեղեցու հավաքատներին, որտեղ կիրակնօրյա երկրպագություն և շաբաթական միջոցառումներ են տեղի ունենում, տաճարները բաց են ամբողջ շաբաթ և փակ են կիրակի օրը: Տաճարներ հաճախելը ամրապնդում է վերջին օրերի սրբերին Հիսուս Քրիստոսին հետևելու իրենց ջանքերում: Տաճարում սրբազան արարողությունները կապում են ընտանիքները առ հավետ և այնտեղ Աստծո ծրագիրն է բացատրվում Նրա զավակներին: Ներկայումս աշխարհում 141 գործող տաճարներ կան և ևս 29 տաճար` այսօրվա հայտարարվածները և վերանորոգման փուլում գտնվող տաճարները միասին:
ՈՃԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ. Գրառելով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին, առաջին հղումը տալուց խնդրում ենք օգտագործել Եկեղեցու ամբողջական անվանումը: Եկեղեցու անվանման օգտագործման մասին լրացուցիչ տեղեկության համար դիմեք մեր առցանց ոճի ուղեցույցին: