Դեկտեմբեր ամիսը տարին ավարտում է պատմական իրադարձություններով: Նորաստեղծ ցցի առաջին հայրապետը դեկտեմբեր ամսից սկսեց տալ հայրապետական օրհնություն հայերեն լեզվով:
Այս օրհնությունները հատուկ նշանակություն ունեն մարդկանց կյանքում ուղղություն ստանալու հարցում: Անդամները արդեն կարող են ստանալ իրենց կյանքի համար անհրաժեշտ ուղղությունը իրենց մայրենի լեզվով:
Հայրապետակն օրհնությունը տալու համար հայրապետը երկար ժամանակ ծոմ է պահում, որպեսզի իմանա Տիրոջ կամքը օրհնություն ստացողի համար և տա այն օրհնությունները, որը Տերը ցանկանում է տալ այդ մարդուն:
Այս դժվար ժամանակներում, երբ յուրաքանչյուր մարդ ուղղություն է փնտրում իր կյանքը լավ ապրելու համար, հայրապետական օրհնությունը դարձնում է դա հնարավոր: Այդ օրհնությունը ստանալով և դրա խորհդին հետևելով մարդիկ կարողանում են ապրել այնպիսի կյանքով, որը ցանկալի է յուրաքանչյուրի համար: