Խորհուրդ Եկեղեցու Մարգարեից Հազարամյակի սերունդներին, ովքեր ապրում են անհանգիստ աշխարհում
Նախագահ Նելսոնը և նրա կինը՝ Վենդին, ելույթ են ունենում Լաս Վեգասում հոգևոր երեկոյի ժամանակ
Աճող սերունդն ինչպե՞ս կարող է ապրել ավելի երջանիկ և իմաստալից կյանքով: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Լաս Վեգասում (Նևադա) չափահաս երիտասարդներին ասաց, որ այս հարցի պատասխանը մասամբ կարելի է գտնել այն առակում, որտեղ նկարագրվում է զվարճություններից և գայթակղություններից խուսափելու կարևորությունը:
- Pres-Nelson-Vegas4501-2018-resized.jpg
- Pres-Nelson-Vegas5082-2018-resized.jpg
- Pres-Nelson-Vegas4768-2018-resized.jpg
- Pres-Nelson-Vegas5056-2018-resized.jpg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Նա իր ելույթը սկսեց, օգտագործելով առակը, որպեսզի շեշտադրի, որ «այս կյանքում ձեր վերջնական ապահովությունն այն է, որ երբեք չկատարեք առաջին գայթակղիչ քայլը, գնալով այնտեղ, որտեղ չպիտի գնաք, և անելով այն, ինչը չպիտի անեք»:
Մարգարեն բացատրեց, որ, որպես մարդ արարածներ, մենք բոլորս էլ ունենք ախորժակ, որն անհրաժեշտ է մեր գոյատևման համար: «Ախորժակը բացարձակապես անհրաժեշտ է կյանքի մշտական պահպանման համար: Ուստի ի՞նչ է անում հակառակորդը», - հարցրեց նա: « Նա գրոհում է մեզ վրա մեր ախորժակի միջոցով: Նա գայթակղում է մեզ ուտել այնպիսի բաներ, որոնք մենք չպիտի ուտենք, խմել այնպիսի բաներ, որոնք չպիտի խմենք ,և սիրել այնպես, ինչպես չպիտի սիրենք»:
Նախագահ Նելսոնը հարյուրավոր չափահաս երիտասարդների, ովքեր Լաս Վեգասի չորս ժողովատներում մասնակցում էին հոգևոր հավաքին, ասաց, որ նրանք պետք է սովորեն նպատակ ունենալ այս կյանքում, իմանան՝ ովքեր են իրենք, ինչու են այստեղ և ինչպես տիրապետեն աստվածային օրենքներին:
Ինքնության ճանաչում
«Ամենակարևոր բաներից մեկը, որ պետք է սովորենք կյանքում, այն է, որ պիտի հասկանաք, թե ով եք դուք իրականում», - ասաց Նախագահ Նելսոնը: Նա խրախուսեց իր լսարանին սովորել իրենց ծնողների, պապերի ու տատերի և իրենց տոհմածառից ուրիշ նախնիների մասին: Ամենակարևորն այն է, ասաց նա, որ նրանք պետք է ճանաչեն իրենց վերջնական ինքնությունը:
«Իմացեք, որ դուք Աստծո ընտրյալ որդիներն ու դուստրերն եք, ստեղծված Նրա պատկերով»,- ասաց Նախագահ Նելսոնը:
Քույր Նելսոնը, ով նույնպես ելույթ ունեցավ շաբաթ երեկոյան, ասաց. «Ժամանակն է, որ մենք դադարենք համեմատել մեզ ուրիշների հետ: … Երբ դուք Տիրոջը տեղեկացնում եք, որ լուրջ եք վերաբերվում այն գործին, որի կատարման համար աշխարհ եք եկել, հետևեք, թե ինչ է տեղի ունենում: Նա կարող է շատ բաներ կտրուկ փոխել: Ուստի կառչեք ձեր կյանքի նպատակից, այն նպատակից, որի իրականացման համար եք ծնվել»:
Նպատակ
Նախագահ Նելսոնը հիշեցրեց ներկաներին, որ յուրաքանչյուր մարդ ստեղծվել է որևէ նպատակի համար, և իրենց կյանքի «ինչո՞ւ» հարցին պատասխանելը շատ կարևոր է:
«Երբ դուք սկսեք նույնիսկ կարճ ժամանակով հասկանալ, թե ձեր Երկնային Հայրն ինչպիսին է տեսնում ձեզ և ինչ հույսեր է կապում ձեզ հետ, ձեր կյանքն այլևս նույնը չի մնա»,- ասաց նախագահ Նելսոնը:
Աստվածային Օրենք
Նախագահ Նելսոնն ասաց, որ որպես սրտի վիրաբույժ, իր փորձից գիտի, որ աստվածային օրենքները տեսանելի են, կանխատեսելի, հուսալի և կրկնվող: Նա բացատրեց, որ սա ճշմարիտ է գիտության և կրոնի համար: Օրինակ, կան գիտության օրենքներ, որոնք կառավարում են սրտի զարկերը, և կան կրոնական օրենքներ, որոնք կառավարում են հայտնությունը:
«Մի բան իսկապես կարող է համապատասխանել այստեղ գտնվող բոլորին»,- ասաց Քույր Նելսոնը: «Այն, ինչ ասվեց ամբիոնից, կարող է կատարելապես համապատասխանել ձեզանից յուրաքանչյուրին, որովհետև Սուրբ Հոգին ձեզ կհարմարեցնի այն ամենը, ինչ ասվեց: Ես չգիտեմ, թե դուք ինչ եք ուզում լսել, բայց Տերը գիտե»:
Քույր Նելսոնը հիշեց, որ հետաձգել էր նշանադրությունը 24 տարեկանում, այն բանից հետո, երբ լսել էր գերագույն համաժողովը:
Նախագահ Նելսոնն ասաց. «Որքան շատ Աստծո օրենքներ գիտեք, և կարևորը՝ որքան շատ եք ապրում դրանցով, այնքան արդյունավետ կլինի ձեր արդար առաջնորդությունը»: Այդ իսկ պատճառով, Նախագահ Նելսոնը քաջալերեց ներկաներին հետևել Հիսուս Քրիստոսին՝ ապրել աղոթքով ու ծառայելով և ուշադիր ուսումնասիրել Աստծո օրենքները: