Նորություններ

Ընտանեկան երեկոի կարևորությունը

Ընտանիքի ամրության և հաջողության գրավական

Ընտանեկան Երեկո

1915թ. ի վեր ընտանեկան երեկոյի ծրագիրը հաստատվել է Եկեղեցու ղեկավարների կողմից, որը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ծնողներին խրախուսել է` կերտել և ամրապնդել ընտանեկան հարաբերությունները: Այսօր, «ընտանեկան երեկոները» հիմնականում անցկացվում են երկուշաբթի երեկոյան:

Ընտանեկան երեկոն հիմնականում սկսվում և ավարտվում է աղոթքով, լինում են երգեր, սուրբ գրությունների ընթերցանություն, կրոնական կամ գործնական թեմայով հակիրճ դաս և հյուրասիրություն: Կամ դասի փոխարեն ընտանիքը կարող է միասին մասնակցել որևէ ծառայության նախագծի կամ միջոցառման: Ընտանեկան երեկոները նպատակ են հետապնդում ներգրավվելու ընտանիքի բոլոր անդամներին:
Եկեղեցին տրամադրում է ընտանեկան երեկոյի ձեռնարկներ, դասերի ծրագրեր և առաջարկություններ, որոնք նպատակ ունեն օգնել բոլոր հավատքների ընտանիքներին այդ ամենշաբաթյա համատեղ ժամանակը պլանավորելու և անցկացնելու համար:

2017թվականի ընտանեկան երեկոի օրացույցից օգտվելու համար սեղմեք այստեղ