Նորություններ

Երիտասարդները Համախմբվեցին և մտերմացան

Հուլիսի 8-ից 13-ը,   2013թ.

Կայացավ երկար սպասված Երիտասարդ Տղաների և Աղջիկների համաժողովը Աղվերանում: Համաժողովը անցավ ջերմ մթնոլորտում և բոլորը միաբան էին:

Համաժողովի կարգախոսն էր  «Կանգնել Սուրբ Տեղերում», որը նշանակում է լինել խոնարհ, առաքինի, հնազանդ: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ տաղանդների երեկո, որի ժամանակ երիտասարդները հնարավորություն ունեցան զարգացնելու և ցուցադրելու իրենց տաղանդները և ունակությունները: Այդ օրը նրանք իրենց մեջ գտան տաղանդեր և ունակություններ, որոնց մասին չգիտեին:

Անցկացվեցին հոգևոր դասեր, որոնցից թերևս ամենատպավորիչը  վերաբերում էր Սուրբ գրությունների կիրառությանն ու նրանց կարևորությանը առօրյա կյանքում, թե դրանք ինչպես կարող են օգնել Կանգնել Սուրբ տեղերում՝  տաճարների, ընտանեկան պատմության ու աղոթքի միջոցով, հավերժական ամուսնության սկզբունքներով,  լինելով ազնիվ, ունենալով պատասխանատվություն և նպատակասլացություն:

Ղեկավարները ուսուցանեցին, որ Սուրբ գրությունները նման են լույսի փաթեթների, որոնք լուսավորում են մեր միտքը և տեղ են տալիս ի վերուստ  ստացված ուղղությանը և ներշնչմանը: Նրանք կարող են դառնալ հաստատուն ընկերներ, որոնք չունեն աշխարհագրական կամ օրացուցային սահմանափակումներ: Նրանք միշտ մատչելի են, երբ անհրաժեշտությունը կա:

 Համաժողովի ընթացքում եղան խաղեր, որոնք շատ զվարճալի և հետաքրքիր էին:  Ղեկավարները շատ համբերատար էին ու հրաշալի օրինակ բոլորի համար: Երիտասարդները իրենց հետ տուն տարան նոր գիտելիքներ, հիանալի տպավորություններ, իրենց մեջ ունենալով Քրիստոսի կատարյալ պայծառ լույսը:

 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.