Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարություն է արել Եկեղեցու անվանման վերաբերյալ.
Տերը ինձ հուշում տվեց անվանման կարևորության մասին, որը Նա հայտնությամբ տվել է Իր Եկեղեցու համար, այն է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Մեր առջև աշխատանք է դրված՝ ներդաշնակել մեր կամքը Նրա կամքի հետ: Վերջին շաբաթների ընթացքում Եկեղեցու տարբեր ղեկավարներ և բաժանմունքներ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել դրա կատարման համար: Այս կարևոր հարցի շուրջ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի հետագա ամիսների ընթացքում:
Տես Նորությունների բաժնի թարմացված ուղեցույցը, որը հրահանգ է տրամադրում այն մասին, թե ինչպես պատշաճ կերպով հղում կատարել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Հետագա ամիսների ընթացքում Եկեղեցու վեբկայքերը և նյութերը կթարմացվեն, որպեսզի արձագանքեն Նախագահ Նելսոնի այս հրահանգին:
Ոճի ուղեցույց. Եկեղեցու անվանումը
Եկեղեցու պաշտոնական անվանումն է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Լրիվ ավանումը 1838թ. Աստծո հայտնությամբ տրվել է Ջոզեֆ Սմիթին:
- Առաջին վկայակոչման մեջ Եկեղեցու լրիվ անվանումը ներկայացված է որպես «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»:
- Երբ անհրաժեշտ է կարճ վկայակոչում, խրախուսվում է օգտագործել «Եկեղեցի» կամ «Հիսուս Քրիստոսի Եկեղեցի» եզրույթները: «Հիսուս Քրիստոսի Վերականգնված Եկեղեցի» անվանումը ևս ճշգրիտ է և օգտագործումը խրախուսվում է:
- Չնայած «Մորմոնական Եկեղեցի» եզրույթը Եկեղեցու համար վաղուց հրապարակավ կիրառվում է որպես մականուն, այն պաշտոնական անուն չէ և Եկեղեցին չի խրախուսում դրա օգտագործումը: Ուստի, խնդրում ենք խուսափել օգտագործել «ՎՕՍ» հապավումը կամ «Մորմոն» մականունը՝ որպես Եկեղեցու անվան փոխարինողներ, ինչպես «Մորմոնական Եկեղեցի», «ՎՕՍ Եկեղեցի» կամ «Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի» դեպքերում է:
- Եկեղեցու անդամներին հղում կատարելիս, նախընտրելի է օգտագործել «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ» կամ «Վերջին Օրերի Սրբեր»: Խնդրում ենք չօգտագործել «մորմոններ» եզրույթը:
- «Մորմոնը» ճիշտ օգտագործվում է հատուկ անուններում, ինչպես՝ Մորմոնի Գիրք, կամ երբ օգտագործվում է որպես ածական այնպիսի պատմական արտահայտություններում, ինչպես՝ «Մորմոնների գաղթը»:
- «Մորմոնիզմ» եզրույթը սխալ է և չպետք է օգտագործվի: Երբ նկարագրվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն բնորոշ վարդապետության, մշակույթի, ապրելակերպի համակցությունը, ճիշտ և նախընտրելի է օգտագործել «Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը» եզրույթը:
- Երբ հղում է կատարվում մարդկանց կամ կազմակերպություններին, որոնց մոտ կիրառելի է բազմամուսնությունը, պետք է նշվի, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին որևիցե կապ չունի բազմամուսնության խմբերի հետ: