Նորություններ

Եկեղեցու անդամների հավաքները դեռևս ժամանակավորապես կասեցվում են

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Արդեն մեկ տարի է, ինչ Եկեղեցու անդամները Հանգստության օրը չեն հավաքվում հավաքատներում, իսկ այլ միջոցառումների համար՝ շաբաթվա ընթացքում:

2020 թ. մարտի 12-ին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը նամակ ուղարկեցին ամբողջ աշխարհի Եկեղեցու անդամներին՝ հայտարարելով բոլոր հասարակական հավաքները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Վերջին ուղերձում Արևելյան Եվրոպայի տարածքի նախագահությունը դիմեց Եկեղեցու անդամներին.

“Մենք ականատես եղանք COVID-19 համավարակի առաջին և երկրորդ ալիքների տարածմանը և տեսանք, թե ինչպես են այս իրադարձությունները փոխել այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք։ Վարակման վտանգն առկա է, և մենք պետք է զգույշ լինենք ու ենթարկվենք կառավարության սահմանած կանոններին ու հրահանգներին: Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը խստորեն խրախուսում են հնարավորության դեպքում պատվաստվել՝ վարակը կանխելու և վիրուսի տարածումը դադարեցնելու նպատակով:

Այդ ընթացքում մեր աշխատանքը կշարունակենք կատարել հեռավար հանդիպումների և միջոցառումների միջոցով:

Ուրախ ենք տեղեկացնել, որ զգալի առաջընթաց ենք արձանագրում մեր ժողովների որակի և կանոնավոր անցկացման հարցում՝ ձեռք բերելով ժամանակակից տեխնոլոգիաների ավելի մեծ փորձ, ինչն օրհնում է մեր կյանքը»:

Երբ կգա հավաքատներում երկրպագության ժողովների վերսկսումը հայտարարելու ժամանակը, Արևելյան Եվրոպայի տարածքի նախագահությունը սերտորեն կաշխատի ցցերի և միսիաների նախագահների հետ, ովքեր կխորհրդակցեն եպիսկոպոսների հետ՝ ժողովների և միջոցառումների ճշգրիտ ամսաթվերի և ձևաչափի վերաբերյալ՝ առանձին դիտարկելով յուրաքանչյուր դեպքը: Եկեղեցու անդամների առողջության և անվտանգության սկզբունքներն ու ուղեցույցները կտրամադրվեն Եկեղեցու տեղական ղեկավարներին և անդամներին՝ օգնելով կանխել COVID-19-ի տարածումը:

Այդ կապակցությամբ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահը, ասել է. «Ձեր անվտանգությունն ու բարեկեցությունը միշտ կլինեն մեր գլխավոր մտահոգությունը…. մինչ մենք զգուշորեն շարժվում ենք դեպի ավելի նորմալ կյանք»: (Church of Jesus Christ.org, 6 մայիսի, 2020 թ.)

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.