Մայիսի 10-ին և 11-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես կենտրոնում կայացել է համաժողով «Եկեղեցի-Պետություն փոխհարաբերությունների մոդելները. Ժամանակակից միտումներ», այն կազմակերպվել էր «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» Ստեփան Դանիելյանի ղեկավարությամբ: Համաժողովի կազմակերպումը հովանավորում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Հրավիրված էին Պրոֆեսոր Այվն Ստրենսկին, Կալիֆորնիայի Ռիվերսայդի համալսարան, Դավիդ Մ. Կիրխամը, Բրիգհեմ Յանգ համալսարանի քաղաքագիտության դեպարտամենտի պրոֆեսոր, Բրիգհամ Յանգի համալսարանի Ռուբեն Կլարկի անվան իրավական դպրոցի Կրոնական և Օրենսդրական ուսումնասիրությունների միջազգային կենտրոն, ԱՄՆ, Պրոֆեսոր Եկատերինա Էլբակյանը, Աշխատանքի ու սոցիալական հարաբերությունների ակադեմիա, Ռուսաստան, Պրոֆեսոր Հրանուշ Խառատյանը,Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ԳԱԱ, Հայաստան, Միխայիլ Սիտնիկովը, Կրոնական ազատությունների միջազգային ընկերակցության Ռուսաստանի տնօրենների խորհրդի անդամ, իրավապաշտպան, հրապարակախոս, Հովհաննես Հովհաննիսյանը, Դոցենտ, Երևանի պետական համալսարան, Հայաստան և ուրիշները: Համաժողովին ներկա էին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Հայաստանի Առաքելության ղեկավարը Ռիս Քարտերը, Վարուժան Պողոսյանը, Հովիկ Հովհաննիսյանը և Հասարակական գործերի տնօրեն Մարգարիտ Այվազյանը:
Մասնավորապես քննարկվեց՝ Եկեղեցի, պետություն և ազգային պետությունների «երկու ձեռքերը», Պետության փոխհարաբերությունները կրոնական կազմակերպությունների հետ` մրցակցող մոդելներ և մտահոգություններ, Կրոնական գործոնը գլոբալ աշխարհում, Պետական կրոնի և ազգային կրոնի գաղափարները ժամանակակից Հայաստանում, Բարենորոգչական շարժումը Հայ առաքելական եկեղեցում. պատմական հարցեր և ժամանակակից խնդիրներ, Կրոնը և ազգային գաղափարախոսության խնդիրները ժամանակակից Ռուսաստանում հարցերը: