Նորություններ

Ավետարանի գրադարանի երեխաների հավաքածուն թույլ է տալիս երեխաներին կարդալ հատուկ իրենց համար մշակված նյութերը

Առաջին անգամ Ավետարանի գրադարանում բաժին է նախատեսված հատուկ երեխաների համար:

Երեխաներ խորագրով բաժինը կարելի է գտնել Ավետարանի գրադարանի Լսարաններ բաժնի տակ, անկախ նրանից մուտք եք գործում առցանց, թե՝ հավելվածի միջոցով։ Այն թույլ է տալիս երեխաներին զբաղվել պատմություններով, տեսանյութերով և ինտերակտիվ միջոցառումներով: Այն նաև ծնողներին և Երեխաների միության ուսուցիչներին տրամադրում է ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են ամեն շաբաթ Երեխաների միության և տնային երեկոների դասեր ստեղծելու համար:

Մինչ այժմ Ավետարանի գրադարանի բովանդակությունն ուղղված էր չափահասներին, երեխաների համար հնարավոր չէր ոչ մի տեղ նյութեր գտնել հատուկ իրենց համար: Այս նոր թվային ռեսուրսը ստեղծվել է այն նպատակով, որ երեխաները կարողանան ինքնուրույն կողմնորոշվել։ Այն ստեղծվել է այնպես, որ գրավիչ լինի երեխաների համար՝ նկարազարդումներով և երեխաների համար հարմար կոճակներով:

Երեխաների միության նախագահ քույր Քամիլ Ն Ջոնսոնն ասել է․ «Մենք վստահ ենք, որ Ավետարանի գրադարանի երեխաների համար նախատեսված նյութերը կամրապնդեն ձեր ընտանիքի հավատը Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ: Դրանք կհաստատեն, որ մենք երկնային ծնողների զավակներ ենք և աղբյուր կլինի՝ Հոգին ձեր տուն հրավիրելու համար»:

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Ինչպես աջակցել երեխաներին COVID-19 -ի ընթացքում

COVID-19 համավարակի ընթացքում երեխաները հնարավորություն չունեցան մասնակցելու Երեխաների միության ժողովներին: Առանց Երեխաների միության տրամադրած ուսումնական փորձառության երեխաներն ավետարանի լրացուցիչ աջակցության կարիք են ունեցել:

Եկեղեցու անդամներ Քեվին և Լինդի Բալլարդներն ԱՄՆ Ջորջիա նահանգից ասել են, որ Եկ, հետևիր ինձ ոգեշնչված ծրագիրը և իրենց ծխի աջակցությունը օգնել են իրենց Երեխաների միության տարիքի չորս երեխաներին անցում կատարել տնային-եկեղեցուն: «Մենք ամեն կիրակի հաղորդություն էինք ունենում, մեր երեխաներից մեկը դաս էր պատրաստեր, ելույթ ունենում կամ վկայում այդ շաբաթվա թեմայի շուրջ», - բացատրել է Լինդին:

Կիրակնօրյա երկրպագության այս մեթոդը նրանց երեխաներին թույլ տվեց ավելի հաշվետու լինել ավետարանի ուսման համար, կիսվել է Քեվինը: «Դա նրանց մեծ վստահություն է հաղորդել ավետարանի մասին խոսելու հարցում: Նրանց ելույթները բավականին բարելավվել էին տանն անցկացվող եկեղեցու մեր փորձառությունից հետո»:

Երեխաների հավաքածուն երեխաներին հնարավորություն է տալիս պատասխանատվություն ստանձնել իրենց ավետարանի ուսումնասիրության համար՝ շփվելով սուրբ գրությունների հարյուրավոր պատմությունների բարձրորակ տեսանյութերի, երեխաների պատմած պատմությունների, ղեկավարների ուղերձների և եզակի տեսանյութերի հետ:

Ինչպես գտնել Երեխաների բաժինը։

Ավետարանի գրադարանում երեխաների բաժինը գտնելու համար ձեր համակարգչով կամ սմարթֆոնով բացեք Ավետարանի գրադարանի հիմնական էջը: Սեղմեք՝ Լսարաններ։ Ապա սեղմեք՝ Երեխաներ։ Կբացվի մի բովանդակություն, որը բաժանված է անվանակարգերի: Անգլերեն լեզվով առկա են ավելի շատ անվանակարգեր։

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.