------Copy.jpg
Նորություններ

Առաջին Նախագահությունը և 70-ից բարձր տարիքի առաքյալները ստանում են COVID-19-ի
պատվաստանյութը
2002 թվականից ի վեր Եկեղեցին օգնել է պատվաստել մոտ 117 միլիոն մարդու

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ութ ավագ ղեկավարներ երեքշաբթի առավոտյան Սոլթ Լեյք Սիթիում ստացան COVID-19 պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Այս առաջնորդները առաջնահերթ պատվաստում են ստանում Յուտայում, քանի որ նրանք 70 տարեկանից բարձր են: Նահանգի առողջապահության ոլորտի աշխատողները, առաջին արձագանքողները և բարձր առաջնահերթության այլ ստացողներ վերջին շաբաթների ընթացքում պատվաստման հնարավորություն ունեցան:

Պատվաստանյութ ստացան Առաջին Նախագահության երեք անդամները և Տասներկու Առաքյալների Քվորումի հինգ անդամներն ու նրանց կանանց մեծ մասը. նախագահ Ռասսել Մ. Նելսոնը և նրա կինը՝ Վենդին, նախագահ Դալլին Հ. Օուքսը և նրա կինը՝ Քրիստենը, նախագահ Հենրի Բ. Այրինգը, նախագահ Մ. Ռասսել Բալլարդը, երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը և նրա կինը՝ Պատրիցիան, երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը և նրա կինը՝ Հարրիետը, երեց Քվենտին Լ. Քուքը և նրա կինը՝ Մերին, ինչպես նաև Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը և նրա կինը՝ Քեթին:  

 

Առաջին Նախագահության հայտարարությունը պատվաստումների վերաբերյալ

Առաջին Նախագահությունը երեքշաբթի օրը հրապարակեց հետևյալ հայտարարությունը՝ կանխարգելվող հիվանդությունների դեմ պատվաստումների և իմունիզացիայի կարևորության մասին:

Խոսքով և գործով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին աջակցել է շատ սերունդների պատվաստումներին: Որպես մեր մարդասիրական ջանքերի կարևոր բաղադրիչ՝ Եկեղեցին ֆինանսավորել, բաշխել և կառավարել է փրկարար պատվաստանյութերի տարածումը ամբողջ աշխարհում: Պատվաստումներն օգնել են կանգնեցնել կամ վերացնել կործանարար վարակիչ հիվանդությունները, ինչպիսիք են՝ պոլիոմիելիտը, դիֆթերիան, տետանուսը, ջրծաղիկը և կարմրուկը: Պատվաստումները, որոնք իրականացվում են իրավասու բժշկական մասնագետների կողմից, պաշտպանում են առողջությունը և պահպանում մեր կյանքը:

Քանի որ այս համավարակը տարածվեց աշխարհով մեկ, Եկեղեցին անմիջապես չեղյալ հայտարարեց ժողովները, փակեց տաճարները և սահմանափակեց այլ գործողությունները, քանի որ մենք ցանկանում էինք լինել աշխարհի լավ քաղաքացիներ և կատարել մեր բաժինը համավարակի դեմ պայքարում:

Այժմ մշակվում են COVID-19 պատվաստանյութեր, որոնց համար շատերը աշխատել են, աղոթել են և ծոմ պահել, իսկ մի քանիսն արդեն  մատակարարվում են: Տեղական առողջապահության պատասխանատուների կողմից տրված ուղեցույցների համաձայն, պատվաստումներն առաջին հերթին առաջարկվել են առողջապահության ոլորտի աշխատողներին, առաջին արձագանքողներին և բարձր առաջնահերթության խմբի այլ ստացողներին: 70 տարեկանից բարձր Եկեղեցու ավագ ղեկավարները իրենց տարիքի պատճառով ողջունում են պատվաստումների հնարավորությունը:  

Երբ համապատասխան հնարավորությունները մատչելի են դառնում, Եկեղեցին հորդորում է իր անդամներին, աշխատակիցներին և միսիոներներին լինել աշխարհի լավ քաղաքացիներ և օգնել թուլացնել համավարակը՝ պաշտպանելով իրենց և մյուսներին պատվաստման միջոցով: Անհատները պատասխանատու են պատվաստումների վերաբերյալ իրենց որոշումը կայացնելու համար: Այդ որոշումը կայացնելիս մենք խորհուրդ ենք տալիս, որ, հնարավորության դեպքում, նրանք խորհրդակցեն իրավասու բժշկական մասնագետի հետ՝ իրենց անձնական հանգամանքների և կարիքների վերաբերյալ:  

Եկեղեցու կողմից պատվաստումների ընթացքի երկարամյա աջակցությունը

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին տասնամյակներ շարունակ գիտակցել է պատվաստումների և իմունիզացիայի կարևորությունը: «Մենք հորդորում ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին պաշտպանել իրենց երեխաներին իմունիզացիայի միջոցով», - ասել է Առաջին Նախագահությունը 1978 թ.-ին:

2002 թվականից ի վեր Եկեղեցին իր Վերջին Օրերի Սրբերի բարեգործական կազմակերպության միջոցով աջակցել է 468 երկրների 168 նախագծերի ֆինանսավորմամբ՝ օրհնելով շուրջ 116 819 870 մարդու: Վերջին Օրերի Սրբերի բարեգործական կազմակերպությունը դրամական աջակցություն է ցուցաբերում պատվաստումներով զբաղվող համաշխարհային նշանավոր գործընկերներին՝ պատվաստումներ ձեռք բերելու և առաքելու, հիվանդությունները վերահսկելու, բռնկումներին արձագանքելու, բուժաշխատողներին ուսուցանելու, ինչպես նաև հիվանդությունների վերացման և ոչնչացման ծրագրավորումը զարգացնելու համար: Արդյունքներն են՝ ավելի շատ պատվաստված երեխաներ և ավելի քիչ կորսված կյանքեր՝ կարմրուկի, կարմրախտի, մայրական և նորածնային տետանուսի, պոլիոմիելիտի, լուծի, թոքաբորբի և դեղին տենդի հետևանքով:

Վերջին ուշագրավ հաջող պատմություններից է հիվանդությունների վերացումը ամբողջ Աֆրիկայում: 2019 թ.-ին Վերջին Օրերի Սրբերի բարեգործական կազմակերպությունը և այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ի ՅՈՒՆԻՍԵՖ -ը և Kiwanis International-ը, օգնեցին վերացնել մայրական և նորածնային տետանուսը Չադում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Անցյալ տարվա վերջին ամիսներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Վերջին Օրերի Սրբերի բարեգործական կազմակերպության շնորհիվ Աֆրիկայում արմատախիլ արվեց վայրի պոլիովիրուսը: Նաև, ի պատասխան 2019 թվականին Չադում կարմրուկի համաճարակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և իր գործընկերները օգնեցին մեկ շաբաթում պատվաստել վեց ամսականից մինչև ինը տարեկան 653 535 երեխաների:

«Ուրախ եմ, որ այս պատվաստումը կատարելու մեր հերթն է եկել», - ասաց Նախագահ Օուքսը երեքշաբթի առավոտյան: «Մենք մեծ հույսեր ենք տածում, որ բնակչության ընդհանուր պատվաստումը կօգնի մեզ ազատվել այս սաստիկ համավարակից: Սա հուսադրող է, ինչպես թունելի վերջում երևացող լույսը: Թեթևացում և գնահատանք կա նրանց համար, ովքեր ստեղծել են պատվաստանյութը, և նրանց համար, ովքեր պատճառ են դարձել, որ դրանք ընդհանուր առմամբ հասանելի լինեն՝ խելամիտ առաջնահերթության համակարգումով»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.