Թեմա

Առաջին Նախագահությունը շարունակում է գերագույն համաժողովի շաբաթօրյա երեկոյան նիստը

«Այս նիստի անցկացումը թույլ կտա ուսուցանել ավելի շատ թեմաներ ավետարանից, ինչպես նաև ավելի շատ բարձրագույն ղեկավարներ հնարավորություն կունենան ելույթ ունենալ համաժողովում»:

Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 27-ին, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը հետևյալ նամակն է ուղարկել ամբողջ աշխարհում հավատքի ղեկավարներին:

Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր

Ավետարանի հիմնական սկզբունքն է` հայտնության շարունակական օրհնությունը, երբ Տերը բացահայտում է Իր կամքը «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ» (Վարդապետություն և Ուխտեր 128.21): Օրինակ՝ այս տարիների ընթացքում գերագույն համաժողովի ձևաչափերն ու ժամանակացույցը բազմիցս փոփոխվել են: Տերն ուղորդում է Իր աշխատանքն ըստ փոփոխվող հանգամանքների և կարիքների: Գերագույն համաժողովի որոշ նիստեր նախատեսված են անդամների կամ ղեկավարների հատուկ խմբերի համար, ինչպիսիք են՝ բարօրության նիստը, կանանց նիստը, քահանայության նիստը և այլ նիստեր, որոնք նախատեսված են Եկեղեցու հատուկ կազմակերպություններին վերաբերող թեմաներին անդրադառնալու համար:

2021 թվականի հունիսին մենք հայտ արարեցինք հաջորդ գերագույն համաժողովի փոփոխությունների մասին,  ըստ որի շաբաթօրյա երեկոյան նիստը այլևս չէր անցկացվելու: Այս որոշումը հիմնված էր տեխնոլոգիական փոփոխությունների վրա, որոնք հնարավորություն են տալիս բոլոր անդամներին և ընկերներին դիտել գերագույն համաժողովի յուրաքանչյուր նիստ, ներառյալ՝ կանանց նիստը և քահանայության նիստը:

Մենք ընդունում ենք մեր օրերում Եկեղեցու անդամների առջև ծառացած ահագնացող մարտահրավերները: Այս մարտահրավերներին դիմակայելու կարևոր միջոցը մեզ է հասնում Աստծո խոսքի միջոցով (տես Ալմա 31.5): Հետևաբար, լրացուցիչ ուսումնասիրությունից և աղոթքից հետո մենք հուշում ստացանք, որին հետևելով շարունակելու ենք անցկացնել գերագույն համաժողովի շաբաթօրյա երեկոյան նիստը, սակայն նախկինից տարբերվող ձևաչափով:

Հոկտեմբեր ամսվա կիսամյակային գերագույն համաժողովից սկսած՝ շաբաթօրյա երեկոյան նիստը կշարունակվի: Եկեղեցու բոլոր անդամներին և ընկերներին հրավիրվում ենք դիտելու նիստը: Այս նիստը չի ունենա որոշակի թեմա, ինչպես նաև նախատեսված չէ որևէ հատուկ ժողովրդագրական կամ ղեկավար խմբի համար: Այս նիստի անցկացումը թույլ կտա ուսուցանել ավելի շատ թեմաներ ավետարանից, ինչպես նաև ավելի շատ ղեկավարներ հնարավորություն կունենան ելույթ ունենալ համաժողովում:

Մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը՝ այս հարցում Նրա ուղղորդման համար: Մենք մեր խորին սերն ու գնահատանքն ենք հայտնում Եկեղեցու հավատարիմ անդամներին ամբողջ աշխարհում և անհամբեր սպասում ենք գերագույն համաժողովին, որտեղ Տիրոջ խոսքը փոխանցվելու է Իր ծառաների միջոցով:

Հարգանքով՝

Առաջին Նախագահություն

Ռասսել Մ. Նելսոն
Դալլին Հ. Օուքս
Հենրի Բ. Այրինգ

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.