Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 27-ին, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը հետևյալ նամակն է ուղարկել ամբողջ աշխարհում հավատքի ղեկավարներին:
Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր
Ավետարանի հիմնական սկզբունքն է` հայտնության շարունակական օրհնությունը, երբ Տերը բացահայտում է Իր կամքը «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ» (Վարդապետություն և Ուխտեր 128.21): Օրինակ՝ այս տարիների ընթացքում գերագույն համաժողովի ձևաչափերն ու ժամանակացույցը բազմիցս փոփոխվել են: Տերն ուղորդում է Իր աշխատանքն ըստ փոփոխվող հանգամանքների և կարիքների: Գերագույն համաժողովի որոշ նիստեր նախատեսված են անդամների կամ ղեկավարների հատուկ խմբերի համար, ինչպիսիք են՝ բարօրության նիստը, կանանց նիստը, քահանայության նիստը և այլ նիստեր, որոնք նախատեսված են Եկեղեցու հատուկ կազմակերպություններին վերաբերող թեմաներին անդրադառնալու համար:
2021 թվականի հունիսին մենք հայտ արարեցինք հաջորդ գերագույն համաժողովի փոփոխությունների մասին, ըստ որի շաբաթօրյա երեկոյան նիստը այլևս չէր անցկացվելու: Այս որոշումը հիմնված էր տեխնոլոգիական փոփոխությունների վրա, որոնք հնարավորություն են տալիս բոլոր անդամներին և ընկերներին դիտել գերագույն համաժողովի յուրաքանչյուր նիստ, ներառյալ՝ կանանց նիստը և քահանայության նիստը:
Մենք ընդունում ենք մեր օրերում Եկեղեցու անդամների առջև ծառացած ահագնացող մարտահրավերները: Այս մարտահրավերներին դիմակայելու կարևոր միջոցը մեզ է հասնում Աստծո խոսքի միջոցով (տես Ալմա 31.5): Հետևաբար, լրացուցիչ ուսումնասիրությունից և աղոթքից հետո մենք հուշում ստացանք, որին հետևելով շարունակելու ենք անցկացնել գերագույն համաժողովի շաբաթօրյա երեկոյան նիստը, սակայն նախկինից տարբերվող ձևաչափով:
Հոկտեմբեր ամսվա կիսամյակային գերագույն համաժողովից սկսած՝ շաբաթօրյա երեկոյան նիստը կշարունակվի: Եկեղեցու բոլոր անդամներին և ընկերներին հրավիրվում ենք դիտելու նիստը: Այս նիստը չի ունենա որոշակի թեմա, ինչպես նաև նախատեսված չէ որևէ հատուկ ժողովրդագրական կամ ղեկավար խմբի համար: Այս նիստի անցկացումը թույլ կտա ուսուցանել ավելի շատ թեմաներ ավետարանից, ինչպես նաև ավելի շատ ղեկավարներ հնարավորություն կունենան ելույթ ունենալ համաժողովում:
Մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը՝ այս հարցում Նրա ուղղորդման համար: Մենք մեր խորին սերն ու գնահատանքն ենք հայտնում Եկեղեցու հավատարիմ անդամներին ամբողջ աշխարհում և անհամբեր սպասում ենք գերագույն համաժողովին, որտեղ Տիրոջ խոսքը փոխանցվելու է Իր ծառաների միջոցով:
Հարգանքով՝
Առաջին Նախագահություն
Ռասսել Մ. Նելսոն
Դալլին Հ. Օուքս
Հենրի Բ. Այրինգ