Mormon Newsroom
Նորությունների թողարկում

Առաջին Նախագահությունը հայտարարում է գերագույն համաժողովի փոփոխությունների մասին

Շաբաթ երեկոյան նիստը կդադարեցվի. Անհատական մասնակցությունը 2021 թվականի հոկտեմբերի համաժողովին անհասանելի կլինի

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը հայտարարել է Եկեղեցու առաջիկա գերագույն համաժողովների փոփոխությունների մասին, որոնք անցկացվում են ամեն տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսներին:

Սկսած հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովից և դրանից հետո եկող շաբաթ երեկոյան նիստերը կդադարեցվեն: Նախկինում շաբաթ երեկոյան նիստն անցկացվում էր կանանց համար (հոկտեմբերին) և քահանայություն կրողների համար (ապրիլին): Այս փոփոխությունն իրականացվում է, քանի որ գերագույն համաժողովի բոլոր նիստերն այժմ հասանելի են յուրաքանչյուրին, ով ցանկանում է դիտել կամ լսել դրանք:

2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի (հոկտեմբերի 2-3-ը) աշխատանքները կսկսվեն Սոլթ Լեյք Սիթիի Համաժողովների կենտրոնի լսարանից: Մեկ անգամ ևս Համաժողովների կենտրոնը փակ կլինի հանրության համար:

Գերագույն համաժողովը ամբողջ աշխարհի Եկեղեցու անդամներին և ընկերներին մշտապես ընդլայնվող տեխնոլոգիաների միջոցով հնարավորություն է տալիս ապրող մարգարեներից և առաքյալներից ուղերձներ ստանալ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.