YearInPictures_00166.jfif
Նորություններ

Առաջին Նախագահության 2021 թվականի Զատիկի ուղերձը

Առաջին Նախագահության կողմից

Զատիկի այս տոներին մենք երախտագիտությամբ նշում ենք մեր Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի Հարությունը: Մենք ուրախությամբ հայտարարում ենք և հանդիսավոր կերպով վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք բոլորս նորից կապրենք:

Աստծո հավերժական ծրագրի համար կարևոր է Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի առաքելությունը: Նա եկավ փրկագնելու Աստծո զավակներին: Փրկիչի Քավության միջոցով հարությունն ու անմահությունը իրականություն դարձան բոլորի համար, և հավերժական կյանքը հնարավոր դարձավ բոլոր նրանց համար, ովքեր կարժանանան դրան:

Հիսուսը հայտարարեց. «Ես եմ հարությունը և կյանքը և ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի. Եվ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհաննես 11.25–26):

​ Փա՜ռք Աստծուն՝ Հիսուս Քրիստոսի Քավության և Նրա հարության պարգևի համար:

Առաջին Նախագահություն՝

Ռասսել Մ. Նելսոն

Դալլին Հ. Օուքս

Հենրի Բ. Այրինգ