Դրսում ամպամած եղանակ էր և մինչ հանդիպման սկիզբը սկսվեց տեղալ հորդառատ անձրև, սակայն դա ամենևին էլ չխանգարեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Սրբերի Եկեղեցու անդամներին հավաքվել միասին և քննարկել Փրկության աշխատանքը ցցում:
- Նոյեմբերի համաժողով
- Նոյեմբերի համաժողով
- Նոյեմբերի Համաժողով
- Նոյեմբերի համաժողով
- Նոյեմբերի համաժողով
- Նոյեմբերի Համաժողով
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Այս հանդիպումը կազմակերպվել էր Արևելյան տարածաշրջանի համար: Շաբաթ օրվա երկու նիստերը անցավ յոթանասունի քվորումից Երեց Գվիդո Սենկընսի ղեկավարության ներքո: Անդամները ուսուցանվեցին, որ հոգիների արժեքը մեծ է Տիրոջ աչքում և միասնական է պետք աշխատել հոգիների փրկության համար:
Փրկության ծրագիրն, որն ամբողջությամբ մեր օգտի և բարօրության համար է, կազմված է ոչ միայն սոսկ բառերից ու արտահայտություններից, այլ նաև գործողություններից: Փրկության այս աշխատանքը ներառում է` առաքելության աշխատանքը,նորադարձների պահպանումը, քիչ-ակտիվ անդամների ակտիվացումը, տաճարաjին և ընտանեկան պատմության աշխատանքը և ավետարանի ուսուցումը:
Հինգ հիմնավոր կետեր ,որոնք պահանջում են ուրույն գործողություններ մեր կողմից: Եթե կատարենք այդ ամենը , ապա կգտնենք ուրախություն ինչպես գրված է . Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում։ (Վարդապետություն և Ուխտեր 18:15)
Անդամները ուսուցանվեցին, որ Աստված օրհնում է հավատարիմներին և մեր երջանիկ լինելը կախված է մեզանից: Ինչպես նաև Տերը ցանկանում է, որ մենք ավելի շատ վստահենք Նրա Հոգուն: Քանզի ինչպես ասաց Երեց Սենկանսը Աստծո իսկական գործը կատարվում է մարդկանց սրտերում: